Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ ի՞նչ պետք է ասեր ոստիկանապետը. «Հայոց աշխարհ»

Սեպտեմբեր 17,2014 11:57

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հայտարարությունը, թե «թեժ աշնան համար կան սառը ցնցուղներ, իսկ երբ ցնցուղը չի օգնում, շատ ավելի թեժ աշուն կարող ենք կազմակերպել։ Ուզում է թեժ լինի, ուզում է սառը լինի՝ պետք է ամեն ինչ լինի օրենքի սահմաններում։ Եթե թեժ աշունները օրենքի խախտումներով են լինելու, ես, որպես ոստիկանապետ, դա չեմ հանդուրժելու»,- բառացիորեն ալեկոծեց ընդդիմադիր հանրությանը։

Մեկը մյուսին հետեւեցին Վ.Գասպարյանին դատապարտող հայտարարություններ, իշխանությանը մեղադրեցին ուժ կիրառելու մտադրության համար եւ այլն։
Բայց մի կողմ դնենք զանգվածային հիստերիան եւ հարց տանք. իսկ ի՞նչ է ասել ոստիկանապետը։ Նա ընդամենը հայտարարել է, որ ամեն ինչ պետք է լինի օրենքի սահմաններում, օրենքի խախտումները չեն հանդուրժվելու։ Միանգամայն ճիշտ, արդարացված եւ հստակ դիրքորոշում։ Ուրիշ ի՞նչ պետք է ասեր Վ.Գասպարյանը։
Որեւէ մեկը չի արգելում կազմակերպել միտինգներ եւ այլ միջոցառումներ։ Թեժացրե՛ք աշունը։ Բայց գործեք օրենքի սահմաններում։

Ուրեմն՝ ինչո՞վ է բացատրվում հիստերիան։ Թեժ աշնան նախաձեռնողները չեն պատրաստվում գործել օրենքի սահմաններո՞ւմ։ Պատրաստվում են խախտե՞լ օրենքը։
Թեժ աշունների մասին երազողների բախտը բերել է, որ չեն ապրում, ասենք, Ֆրանսիայում կամ մեկ այլ քաղաքակիրթ երկրում։ Այնտեղ նրանց հինգ րոպեում կբացատրեին, թե ինչ հետեւանքներով է հղի օրենքի խախտումը։ Եվ ժողովրդավարության խախտման մասին այնտեղ որեւէ մեկը չէր էլ խոսի։

Աշխարհում գոյություն չունեն պարզապես «ժողովրդավարություններ», աշխարհում կան միայն ժողովրդավարական պետություններ։ Անհնար է ժողովրդավարություն կառուցել՝ չունենալով լիարժեք պետություն։ Ժողովրդավարությունն առանց պետության՝ դա Իրաքն է, որտեղ պետություն չկա, իսկ ընտրություններ անցկացվում են։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930