Լրահոս
Օրվա լրահոսը

Հասարակությունը կորցրեց Պարգեւ Օհանյան քաղաքացուն. «Չորրորդ իշխանություն»

Սեպտեմբեր 17,2014 11:44
pargev ohanyan

Ընդամենը մի քանի տարի առաջ հասարակական- քաղաքական շրջանակները ցնցվեցին Պարգեւ Օհանյան դատավորի արարքից։ Նախագահականից հրահանգվել էր դատավճիռ կարդալ «Ռոյալ Արմենիա» ընկերության մասով, իսկ դատավորը, մեծ հաշվով, թքեց այդ հրահանգի վրա՝ կայացնելով այնպիսի դատավճիռ, որն այդ պահի համար արդարության դրսեւորում ընկալվեց։

Պարգեւ Օհանյան անուն-ազգանունը դարձավ սիմվոլի պես մի բան։ 2008 թվականի Ազատության բազմահազարանոց հրապարակը ծափերով ու հիացմունքի կոչերով ընդունեց Պարգեւ Օհանյանին։ Դատավորի պատմուճանը քաղաքական պատվերից վեր դասած անձնավորությունը, հայտնի պատճառներով, ստիպված եղավ հրաժեշտ տալ այդ հանդերձանքին։ Բայց Պարգեւ Օհանյան քաղաքացու կշիռը ավելին դարձավ, քան Պարգեւ Օհանյան դատավորինն էր։ Չեմ հիշում մի հանրահավաք, որ նրան տեսած չլինեմ մարդկանց մեջ կանգնած՝ լուռ ու համեստ։ Այսօր հասարակությունը կորցրեց Պարգեւ Օհանյան քաղաքացուն։ Իսկ ՀՀԿ-ն վերագտավ այն մեկին, ով հանդգնել էր դուրս գալ իշխանության տիրապետության տակից եւ ուղղել ողնաշարը։ Չստացվեց։ Պարգեւ Օհանյան միֆն էլ պայթեց՝ շատ «անշառ» ժամանակաշրջանում, եւ սա ոչ այնքան տխրելու, որքան ուրախանալու առիթ կարելի է որակել։

Օրերս Պարգեւ Օհանյանը համալրել է ՀՀԿ-ի շարքերը։

Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930