Լրահոս
Օրվա լրահոսը

Ալլա Լեւոնյան. «Իմ իրավասությունն է՝ երգս իմ ցանկացած պահի ընդհատել». «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 17,2014 11:37

Անցած կիրակի Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը լեփ- լեցուն էր. մենահամերգով հանդես եկավ երգչուհի Ալլա Լեւոնյանը։ Մենահամերգը նշանավորվեց երկրպագուների մեծ հոսքով եւ զանազան իրադարձություններով, որոնք հասարակության կողմից տարբեր արձագանքների արժանացան։ Համերգի խորագիրն էր՝ «Ճանապարհ» (20 տարի բեմում): Ալլա Լեւոնյանից բացի համերգին մասնակցեցին «Սասուն», «Բերդ» պարային համույթները, Նաիրա Գյուրջինյանի մանկական երգչախումբը, Արսեն Սաֆարյանը, Էդգար Գյանջումյանը։ Համերգին ուշացումով ժամանած Ռիտա Սարգսյանին եւ Հասմիկ Պողոսյանին երգչուհին յուրօրինակ կերպով ընդունեց. ընդհատեց երգը եւ ողջունեց նորեկներին։ Համերգից ստացած տպավորությունների մասին «Ժողովուրդ»-ը զրուցեց երգչուհի Ալլա Լեւոնյանի հետ։

– Համերգի ընթացքում բազմաթիվ անակնկալներ, համերգային նորամուծություններ կային։ Ձեր երկրպագուներն ականատես եղան, թե ինչպես կարող եք Ձեր երգը հանկարծակի ընդհատել եւ ողջունել ուշացումով եկած առաջին տիկին Ռիտա Սարգսյանին եւ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին։ Շատերի համար դա ոչ այդքան հաճելի անակնկալ էր։

– Անպայման պետք է մի բիծ որոնե՞ք։ Համերգը շատ լավ անցավ ես շատ գոհ եմ արդյունքներից, հիանալի ստացված համերգ էր։ Ամեն ինչ նախատեսվածից էլ լավ անցավ: Ես եմ որոշում՝ ում՝ երբ ողջունեմ, ինչպես արձագանքեմ, համերգիս ընթացքն ինչպես կառավարեմ։ Իմ իրավասությունն է՝ երգս իմ ցանկացած պահի ընդհատել, ավելացումներ, լրացումներ անել։ Լավ եմ արել, որ այդպես եմ արել, դա իմ իրավունքն է։ Կարող եմ ասել նաեւ, որ այս իմ արարքը նման էր յուրօրինակ անակնկալի, որին երկրպագուներս համարժեք արձագանքեցին։

Լուսինե ՀԱԿՈԲՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930