Լրահոս
Օրվա լրահոսը

Պարգեւ Օհանյան. «Սերժ Սարգսյանի ստորագրությամբ ստացել եմ վկայական». «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 17,2014 11:16

Պաշտոնանկությունից հետո Պարգեւ Օհանյանը մասնակցում էր ընդդիմության ցույցերին եւ աչքի ընկնում իր ընդդիմադիր հայտարարություններով։ Եվ ահա, երեկվա սենսացիոն հայտարարությունը. «Ես հասկացա, որ հայտնվել եմ ինչ-որ լուսանցքում, եթե ոչ բորոտի կարգավիճակում»,- ասել էր Օհանյանը «Առաջին լրատվականին»՝ պարզաբանելով, որ այդ վիճակից ելքը գտել է ՀՀԿ-ին անդամագրվելով:

– Ինչո՞ւ հիմա որոշեցիք։

– Հիմա չէ, հունվարին էր։ Ես դեռ այն ժամանակ եմ գրել բազմակուսակցական արատավորության մասին։

– Պարզապես Ձեր հրաժարականից 7 տարի է անցել, այդքան ժամանակ ոչինչ ու հիմա նման բան որոշեցիք։

– Այդ ընթացքում ահագին իրադարձություններ եղան, եթե դրանց անդրադառնանք, ուրեմն, երկար պատմություն պիտի գրվի։

– Ինչ-որ մեկի հետ խորհրդակցե՞լ եք այդ որոշումը կայացնելիս։

– Չէ։ Ես ինչպես միշտ՝ մենակ եմ։ Աստծո հետ եմ ավելի ճիշտ։

– Սերժ Սարգսյանի հետ խոսե՞լ եք, թե՞ ուղղակի դիմումը գրել եք, ներկայացրել կուսակցություն։

– Ուղղակի գրել, ներկայացրել եմ, Սերժ Սարգսյանն էլ ստորագրել է, եւ
անձամբ Սերժ Սարգսյանի ստորագրությամբ ստացել եմ վկայական։

– Անակնկալ էր, անկեղծ ասած, չէի սպասում, զարմացած եմ։

– Դե, ինձ մոտ ոնց որ խասիաթ է դարձել զարմացնելը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930