Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դատապարտյալները սիրիահայերի հետ բնական կանաչ խոտ կարտադրեն

Սեպտեմբեր 17,2014 10:49

2007 թվականից Վերնիսաժում գործում է «Բանտային արվեստ» տաղավարը, որտեղ պարբերաբար ցուցադրվում ու վաճառվում են դատապարտյալների ձեռքի աշխատանքները: Այս յուրօրինակ տաղավարը խթան է դարձել դատապարտյալների՝ անազատության մեջ օգտակար զբաղմունք ունենալու ու նաև բարոյական-հոգեբանական կապը ազատության հետ պահելու համար:

Սեպտեմբերի 16-ին տաղավար էր այցելել «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի տնօրեն Խաչատուր Տոնոյանը: Հիմնադրամի տնօրենի խոսքով` քրեակատարողական վարչության հետ համատեղ դատապարտյալների շրջանում ուսումնասիրվում և բացահայտվում են մասնագետներ, որոնց փորձն ու հմտությունը կարելի է կիրառել հետագա ծրագրերում: Վերջին կիսամյակում դատապարտյալների շրջանում զբաղվածություն են ունեցել մոտ 100 հոգի, որոնք հիմնականում ներգրավված են եղել քրեակատարողական հիմնարկներում գործող մեղվաբուծական, արհեստագործական, գյուղատնտեսական աշխատանքներում և հացի արտադրամասում:

Նա նշել է նաև, որ հիմնադրամն ունի մեծ պոտենցիալ, և պատիժը կրելու ընթացում դատապարտյալին հնարավորություն է տրվում մասնագիտություն ստանալ:
«Վերնիսաժի» «Բանտային արվեստ» տաղավարում դատապարտյալների աշխատանքից ստացված վաճառքի հասույթը, համաձայն դատապարտյալի հետ կնքված պայմանագրի, հատկացվում է նրա ընտանիքին կամ փոխանցվում է նրա հաշվեհամարին: Օրինակ` ձեռագործ գորգերից դատապարտյալի հասույթը կազմում է 3000 ՀՀ դրամ, համրիչներից՝ 1000 ՀՀ դրամ, ջութակներից` մոտ 5000 ՀՀ դրամ»,- տեղեկացրել է հիմնադրամի տնօրենը, նշելով, որ գները տատանվում են աշխատանքի որակից և չափսից կախված:
Խ. Տոնոյանի փոխանցմամբ` սիրիահայերի հետ համատեղ բնական կանաչ խոտի արտադրություն ծրագիր է իրականացվում (ամառ-ձմեռ), որտեղ էլ հիմնականում օգտագործվելու է դատապարտյալների աշխատուժը: Ընդհանուր առմամբ, «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամը նպատակ ունի զարգացնել քրեակատարողական ծառայության սոցիալական ոլորտը, ու բացի դատապարտյալներին աշխատանքով ապահովելը` նպաստել նաև ծառայության աշխատակիցների մասնագիտական և դատապարտյալների կրթական մակարդակի բարձրացմանը:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930