Էլեկտրաէներգիայի թանկացումը զգալի վնաս է հասցրել խանութների սեփականատերերին։ «Եթե նախկինում 70 հազար էի տալիս, այժմ 130 հազար դրամի պարտք ա եկել, չգիտեմ ինչ պետք է անեմ։ Ձմռանը հաստատ չենք կարող խանութ պահել։ Արդեն մտածում եմ խանութը փակելու մասին»,- ասաց հագուստի խանութի սեփականատերերից մեկը։
Վարսավիրանոցներում իրավիճակն ավելի վատթար է։ «120 հազարի էլեկտրաէներգիայի գումար էինք տալիս, հիմա 170 հազար է գրել»,- ասաց «Լուսինա» գեղեցկության սրահի հաշվապահը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը դարձել է 42 դրամ։
«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը տեղեկացրեց, որ իրենք բազմաթիվ ահազանգեր են ստացել։ «Օրինակ, եթե նախորդ 10 ամիսների ընթացքում նրանք վճարել են ամսական 10-12 հազար դրամ, ապա հիմա պետք է, ըստ տրամաբանության, վճարեն 11-13 հազար դրամ, բայց վճարում են 15-17 հազար։ Այսինքն՝ նախատեսված 10 %-ի փոխարեն վճարել են 17 %, առանձին դեպքերում՝ մինչեւ 20-25%»,- ասաց Պիպոյանը։ Թե ինչու է տոկոսային նման տարբերություն գրանցվել, Պիպոյանի խոսքով, դեռ պարզ չէ, այդ ուղղությամբ ուսումնասիրությունները շարունակվում են։
Աննա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում