Այսօր Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում տեղի է ունեցել Խորվաթիայի և Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականների միջև ընկերական հանդիպումը: Մեր հավաքականը պարտվել է 0:4 հաշվով: Հիշեցնենք, որ Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը՝ Արամ Դանիելյանի գլխավորությամբ, ևս մեկ ընկերական հանդիպում խորվաթների դեմ կանցկացնի սեպտեմբերի 18-ին: