Լրահոս
Օրվա լրահոսը

«Գարդիանի» անկախացած հիսուն երկրների ցանկում նաև Արցախն ու Հայաստանն են

Սեպտեմբեր 16,2014 23:15

Սեպտեմբերի 16-ին Բրիտանական «Գարդիանը» հրապարակել է  հոդված` «Եթե տրվի հնարավորություն՝ երկրները հակված են «այո» ասել անկախությանը» վերնագրով, որտեղ անդրադարձել է  1846 թվականից հետո անկախություն հռչակած երկրներին: Ցանկի վերջին թարմացման առիթը Շոտլանդիայի անկախացման ցանկությունն է, որի  վերաբերյալ «Գարդիանը» գրում է. «Յուրաքանչյուր երկիր իր պատմությամբ և ընտրությամբ եզակի է և տարբերվող: Շոտլանդիան նույնպես բացառություն չէ, և եթե տրվել է հնարավորություն, երկրները  հակված են վճռականորեն քվեարկել հօգուտ անկախության»:

Հրապարակման մեջ ներկայացվել է  հիսուն երկրների ցանկը, որտեղ դրական  քվեների միջինը  82,9 տոկոս է:

Հեղինակավոր պարբերականի  ցանկի առաջատարը 1846 թվականին անկախացած Լիբերիան է՝ 52 տոկոս կողմ ձայներով, իսկ եզրափակողը 2014-ին Ուկրաինայի կազմից  դուրս հռչակված Լուգանսկը ՝  96,2 տոկոսով:

Հայաստանը ըստ ժամանակագրական ցանկի  22-րդ տեղում է՝ 99,51  տոկոս անկախության կողմնակիցներով, այն դեպքում, երբ քվեարկությանը մասնակցել է  երկրի բնակչության 95 տոկոսից ավելին:

Հայաստանին  հետևում է  Ադրբեջանը՝  տասնորդական-հարյուրերորդական նիշերով ն գերազանցելով է հայկական ցուցանիշները՝  99,80 կողմ ձայներով՝  բնակչության 95,30 տոկոսի մասնակցությամբ:

«Գարդիանը» չի շրջանցել  նաև Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝  98.89  կողմ քվեներով՝ 82,17 տոկոս բնակչության մասնակցությամբ:  Ցանկում Արցախը երեսուներորդն է:

Ցուցակի՝ մեզ առնչվող հատվածը ստորև՝

ankaxutyancucak

Սյունե ՍԵՎԱԴԱ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930