«Ամեն մի հանրապետությունում մեկը եղավ, որ ավանգարդիզմի այդ բեռը վերցրեց իր վրա, Հայաստանում դա Մանսուրյանն էր»,- այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Նարեկացի արվեստի կենտրոնում տեղի ունեցած Մանսուրյանական օրեր միջոցառման ընթացքում հայտարարեց երգահան Աշոտ Զոհրաբյանը:
Մանսուրյանական օրեր միջոցառումների շարքը նվիրված երգահան Տիգրան Մանսուրյանի 75-ամյակին: Այսօր Տիգրան Մանսուրյանը եւ երգահան Աշոտ Զոհրաբյանը ներկայացրեցին «Մանսուրյանը եւ ավանգարդիզմը» դասախոսությունը: Միջոցառումների հաջորդ օրերին դասախոսություններով են հանդես գալու նաեւ Արթուր Ավանեսովը, Մհեր Նավոյանը: Միջոցառումների շարքն կամփոփվի սեպտեմբերի 19-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Աշոտ Զոհրաբյանը հիշում է, որ Մանսուրյանն արթնացրել է ավանգարդը Հայաստանում եւ դա նա անգնահատելի է համարում: Սակայն ավանգարդիզմը Հայաստանում, ինչպես նաեւ ամբողջ աշխարհում երկար չի տեւել.
«Ինչպես ասում են պայթյուն տեղի ունեցավ եւ ստեղծվեց տիեզերքը, Վեբերնից պայթեց ամեն ինչ, այդպես եկավ եւ Հայաստան: Տիգրան Մանսուրյանը եւ ոչ միայն նա, այլեւ շատ կոմպոզիտորներ դիմեցին այս տեխնիկային եւ բավականին հետաքրքիր գործեր ստեղծեցին»:
Կարդացեք նաև
Նա համարում է, որ եթե Մանսուրյանական օրերի շրջանակներում չլինեին այս դասախոսություններ, ապա երաժշտությունն, հավանաբար աղքատ կլիներ, քանի որ նրա կարծիքով՝ Տիգրան Մանսուրյանը մեծ ազդեցություն է ունեցել հայկական երաժշտության վրա: Աշոտ Զոհրաբյանի խոսքերով՝ օտարերկրացի երգահաններն իրենց երաժշտության մեջ փնտրում են լուծումներ Արեւմուտքն ու Արեւելքի համար, իսկ դա Մանսուրյանին հաջողվել է.
«Եթե նայենք 80-ական թվականների գործերը սա եվրոպական ձեւեր են, բայց եթե սոնատ է գրում, նա ձեւն ընթացքում այնպես է ձեւափոխում, որ ձեւը, եթե սոնատ է, չգիտես՝ սոնա՞տ է, թե՞ չէ, որովհետեւ նյութից է գալիս, եւ հանձնվում է ինքը նյութին, ինքը գնում եւ իր ձեւն է ստանում: Այսինքն՝ հենվելով եվրոպականի վրա, ինքը միաժամանակ իր ձեւերն է ստեղծում»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Հենց այդ ձևերի և ավանգարդ արտահայտչամիջոցների շնորհիվ էր, որ երաժշտությունը արվեստից վերափոխվեց գիտության և կտրվեց կապը հասարակությունից: Սկսվեց դատարկ համերգասրահների շրջանը… Հարգանքով՝ Աշոտ Բաբայան