Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Խաչատրյանական փառատոնի համերգ՝ ջինսերով եւ դիջեյով

Սեպտեմբեր 16,2014 21:35

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի երաժիշտները, բացառությամբ գլխավոր դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի, ջինսերով էին:

Պատճառը համերգի ձեւաչափն էր. նույն բեմում Երիտասարդական նվագախմբի հետ հանդես եկան դիջեյ Սուիչը (Միացյալ Թագավորություն) և Բիթբոքսի հայկական ասոցիացիայի ղեկավար Բագրատ Տերտերյանը: Հանդիսատեսին ներկայացվեց Սերգեյ Պրոկոֆեւի բրիտանացի թոռ Գաբրիել Պրոկոֆեւի՝ Ձայնարկչի եւ նվագախմբի համար կոնցերտը, ինչպես նաեւ Մայլս Հենքոքի՝ Ձայնարկչի, բիթբոքսերի եւ նվագախմբի կոնցերտը:

Այդ յուրատեսակ համերգ-փորձարարությամբ տրվեց Արամ Խաչատրյանի անվան երկրորդ փառատոնի մեկնարկը: Փառատոնն անցկացվում է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության հովանու ներքո և Բրիտանական խորհրդի աջակցությամբ:

Բացման համերգը նվիրված էր Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) հիմնադրման 95-ամյակին: Դրան նախորդել էր ԵՊՀ-ի մասին պատմող փոքրիկ ֆիլմ:

hamerg3

Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչը համերգը որակեց ֆանտաստիկ, հավելելով որ նման փորձարարություն առաջին անգամ է տեղի ունենում տարածաշրջանում: Սերգեյ Սմբատյանի մասին էլ նշեց, որ նա ուղղակի առաջ հրելով ընդլայնում է երաժշտության սահմանները:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hakob says:

    բացի ապականումից, անգլո-սաքսերից ուրիշ բան իհարկե սպեսել հնարավոր չէ

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930