Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան․ «ԲՀԿ-ի օրոք լինելու է նույն օլիգարխիկ համակարգը». «Ազատություն»

Սեպտեմբեր 16,2014 20:45

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի համոզմամբ՝ Գագիկ Ծառուկյանը երբեք չի պահանջի Սերժ Սարգսյանի հրաժարականը, իսկ ոչ իշխանական քառյակի քայլերը չեն կարող բերել համակարգային իշխանափոխության:

«Գագիկ Ծառուկյանը երբեք չի ասել, որ ինքը գնում է իշխանափոխության, ինքը երբեք չի ասել, որ ինքը ընդդիմադիր է, ինքը երբեք չի պահանջել նախագահի հրաժարականը, ինքը չի ասել, որ ինքը արտահերթ ընտրությունների կողմնակից է: Ես համոզված եմ, որ նման բան չի ասելու, որովհետև տեսնում եմ, որ էդ կուսակցությունները անկախ չեն ու մի մարդու որոշելով չեն», – «Ազատության» հետ զրույցում ասաց Արամ Սարգսյանը՝ հավելելով, թե իրականում, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շատ քիչ է տարբերվում Հանրապետականից:

«Նույն Բարգավաճն էլ, Հանրապետականն էլ ընտրությունների ժամանակ փող են բաժանում: Քաղաքականությունը տեսնում են նյութական միջոցներով և տնտեսական հնարավորություններով և ամենակարևորը՝ գաղափարական առումով երկուսն էլ Եվրասիական տնտեսական մոդելի կողմնակից են: Եվ երբ որ իրենք խոսում են համակարգային փոփոխությունից, ինձ համար ծիծաղելի է: Ի՞նչ համակարգային փոփոխություն, եթե գնում ես Պուտին – Լուկաշենկո – Նազարբաև օրինակին, որը ոչ միայն հետ է, այլև ծիծաղելի է առաջադեմ աշխարհի համար», – ընդգծեց Սարգսյանը:

Ըստ Սարգսյանի, անգամ եթե ԲՀԿ-ն ու իր դաշնակիցները գան իշխանության, խոշոր հաշվով, Հայաստանում ոչինչ չի փոխվի, ու կմնա նույն օլիգարխիկ համակարգը․ – «Եթե Հայաստանը պիտի զարգանա Եվրասիական մոդելով, էական չի, թե իշխանության ով է գալու: Բացի այդ՝ ես «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երբեք էլ չեմ համարել կուսակցություն՝ քաղաքական առումով: Դա Ռոբերտ Քոչարյանի ստեղծած կառույցն էր, որտեղ մարդիկ համախմբվել են Գագիկ Ծառուկյանի նյութական ու ֆինանսական միջոցների շուրջ, ով էլ, իր հերթին, իր նյութական ու ֆինանսական միջոցները պաշտպանելու համար քաղաքական ուժ է ձևավորել»:

 

Մանրամասները կարող եք կարդալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930