Հարավ-Աֆրիկյան Հանրապետության խորհրդարանի պատգամավորը խիստ քննադատում է կառավարությանը հակամարտության մեջ գտնվող Ադրբեջանին և Հայաստանին զենք վաճառելու համար:
Politicsweb կայքում սեպտեմբերի 15-ին հրապարակած հոդվածում պատգամավոր, ստվերային կառավարության պաշտպանության նախարար Դեյվիդ Մեյները հարց է բարձրացնում, թե ինչո՞ւ է դիպուկահար հրազեն վաճառվել Ադրբեջանին ու ինքնաձիգներ՝ Հայաստանին, երբ երկու երկրները գտնվում են տարածաշրջանային հակամարտության մեջ, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի շուրջ:
«Ես դիմելու եմ ՀԱՀ-ի սովորական սպառազինությունների վերահսկողության կոմիտեի նախագահ Ջեֆ Ռեդեբին՝ հետաքննելու Ադրբեջանին և Հայաստանին զենք վաճառելու գործարքները», – գրել է նա՝ նշելով, որ Ադրբեջանին վաճառվել է 40 դիպուկահար հրացան՝ ավելի քան 4 միլիոն դոլարով, իսկ Հայաստանին վաճառվել է 100 ինքնաձիգ՝ ավելի քան 450 հազար դոլարով:
Սովորական սպառազինությունների վերահսկողության կոմիտեն խորհրդարանին է ներկայացրել վերջին տարիների զենքի վաճառքի գործարքների մասին զեկույցները, որոնք, պատգամավորի խոսքերով, լուրջ հարցեր են առաջացնում, ներառյալ Ադրբեջանի ու Հայաստանի հետ խնդրահարույց գործարքները:
Կարդացեք նաև
Մանրամասները կարող եք կարդալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում