Սեպտեմբերի 16-ին ԱԳՆ-ում տեղի ունեցան հայ–լեհական քաղաքական խորհրդատվություններ:
Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, իսկ Լեհաստանինը` Լեհաստանի փոխարտգործնախարար Թոմաշ Օրլովսկին:
Հանդիպման ընթացքում քննարկվեց հայ-լեհական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ներառյալ քաղաքական երկխոսության խորացումը, ինչպես նաև տնտեսական հարաբերությունների ակտիվացմանն ուղղված քայլերը:
Ի թիվս այլ հարցերի, կողմերը քննարկեցին հայ-լեհական համագործակցությունը ինչպես Եվրոպական միության, այնպես էլ այլ բազմակողմ հարթակներում:
Կարդացեք նաև
Անդրադարձ կատարվեց երկու երկրների միջև դինամիկ զարգացող մշակութային գործընկերությանը:
ՀՀ ԱԳՆ