Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխայի լսողության գործով դատարանը հրապարակեց վճիռը

Սեպտեմբեր 16,2014 19:22

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Մազմանյանն այսօր հրապարակել է քաղաքացի Գոհար Աղաջանյանի ներկայացուցիչ Մուրադ Ասրյանի հայցով վճիռը: Քաղաքացին իր երեխայի լսողության վատթարացման հետ կապված դիմել էր դատարան ընդդեմ «Ռ և Պ ՍԿԷՆԱՌ ԱՎԿ» ՍՊ ընկերության` գումարի բռնագանձման պահանջի մասին:

Քաղաքացին պահանջում էր այդ գումարը, որպեսզի լսողության սարք ձեռք բերի անչափահաս երեխայի համար: Հրապարակվել է վճռի եզրափակիչ մասը, կողմերը դեռ այն չեն ստացել: Դատարանը մերժել է Գոհար Աղաջանյանի հայցը:

Հիշեցնենք, որ գործը դատարանում էր գտնվում անցյալ տարվա մարտի 28-ից:
Դատարանի 20.02.2014թ. որոշմամբ, սույն քաղաքացիական գործի վարույթը կասեցվել էր, քանի որ բժշկի դեմ այս նույն գործով առկա էր թիվ 17104214 քրեական գործը:
Գոհար Աղաջանյանի ներկայացուցիչ Մուրադ Ասրյանը դիմում էր ներկայացրել դատարան` հայտնելով, որ քրեական գործը 11.04.2014 թվականին կարճվել է:

Դատարանի իրավական գնահատականներին եւ հիմնավորումներին մասին կանդրադառնանք առաջիկայում:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930