Ինչպես կարող է անդրադառնալ Մաքսային միության եւ Եվրասիական տնտեսական միության` Հայաստանի անդամակցումը հայ-իրանական տնտեսական հարաբերություններին. այս հարցին իրանահայ գործարար, «Հայ դպրոց» հիմնադրամի նախագահ, Հայ-Իրանական Առեւտրի պալատի նախագահ եւ բարերար Լեւոն Ահարոնյանն այսօր «Նոյան տապան» ակումբում ասաց. «Պարսկաստանն ուզում է միանալ Շանհային (նկատի ունի Շանհայի համաձայնագրերի երկրների միությունը), եթե այն ստացվի, ուրեմն` Չինաստանի հետ Ռուսաստանը լավ է, ուրեմն լավ կլինի»:
Այս մասին պարոն Ահարոնյաննի դիտարկումների մանրամասները` տեսանյութում
Իրանահայ գործարարն ասաց, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին առաջարկել է Իրանում համաշխարհային ճանաչում ունեցող առեւտրային կղզում հայկական ոսկերչական իրերի վաճառքով զբաղվել, բայց Տիգրան Սարգսյանը գերադասել է պարսկական փողերը բերել Հայաստան ու այստեղ ներդրում անել.«Ասաց` ավելի լավ է դուք էկեք Հայաստանում գործ արեք: Ասեցի` այ մարդ, ինչի՞, հենա էլի հայկական ապրանքն եք բերելու վաճառելու: Էդ կղզի աշխարհի տարբեր երկրներից են գալիս»:
Մանրամասները` տեսանյութում
Գործարարն ասաց, որ նպատակ ունի Հայաստանում հայ-իրանական արդյունաբերական քաղաք ստեղծել, գործարարը նաեւ դժգոհել էր, որ Հայաստանի մաքսատանն լուրջ խոչընդոտներ են ստեղծում. «Մաքսատունը կաշառք է վերցնում»:
Հարցին, թե ինչպես է պատրաստվում արդյունաբերական քաղաք ստեղծել Հայաստանում, եթե հենց մաքսատանն արդեն խոչընդոտում են, պարոն Ահարոնյանն ասաց. «Ես երեկվա երեխան չեմ, մինչեւ նախագահ ինձ ճանաչում են, մի հատ մարդ է խանգարում, էդի էսօր կա, վաղը չկա, ես Հայաստանի հետ գործ ունեմ»: Մեր դիտարկմանը, որ իր նշած` «էդ մարդը» հենց ֆինանսների նախարարն է, գործարարը նույնը կրկնեց. «1 կամ 2 տարի պիտի լինի, իսկ ես երկար ժամանակվա ծրագրեր ունեմ Հայաստանի հետ կապված»:
Նշենք, որ սեպտեմբերի 16-18-ը Մերգելյան ինստիտուտում տեղի կունենա իրանական ապրանքների ցուցահանդես, որին մոտ 50 ընկերություններ:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ