Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակույթի փոխնախարար. «Լավ է, որ պատգամավորները հետաքրքրված են հուշարձաններով»

Սեպտեմբեր 16,2014 17:57

Աղձքում պեղումներ կատարած հնագիտական արշավախմբի ղեկավար, հնագետ Հակոբ Սիմոնյանը, որը նաեւ ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրենն է, Tert.am-ին ասել էր , որ Արշակունիների դամբարանը պեղելու համար Հայաստանում գումարներ հատկացվել են 70-ականների սկզբներին, նաև՝ 2000-ին՝ երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի կողմից: Ըստ նույն աղբյուրի, նա նաեւ նշել էր, թե Մշակույթի նախարարությունն Արշակունիների դամբարանը պեղելու համար գումար այս տարի չի հատկացրել:

arev-samuelyan2

«Ես չեմ ասել նախարարությունը գումար չի հատկացնում, ինձ ասել են ֆինանսավորել են, ասել եմ ոչ: Հիմա էլ հանդես եմ գալիս որպես գիտնական եւ այդ արշավախմբի ղեկավար: Կարծում եմ, որ խնդիրը պետք է հստակ սահմանազատվի, դա գիտական խնդիր է, այդ հուշարձանը վտանգված չէ, առաջնահերթ վերականգման անհրաժեշտություն չկա, չկան անհրաժեշտ տարրեր, ուսումնասիրություններ, խորհրդային տարիներին տարածքը պեղվել է եւ բարեկարգվել: Ավելին անելու համար պետք է լուրջ ծրագիր, համատարած պեղումներ, ու հենց բացահայտվեն դետալները, նոր՝ դրանից հետո խնդիր պետք է դրվի վերականգնման»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց պարոն Սիմոնյանը:

Մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանն էլ Աղձքի դամբարանի ֆինանսավորման վերաբերյալ Aravot.am-ի հարցին ի պատասխան նշեց. «Աղձքի դամբարանը՝ իր լրջությամբ լինելով չտեսնված կարեւոր մեր պատմության համար, բարեբախտաբար առավել վտանգված հուշարձանների ցանկում չէ: Այժմ անհրաժեշտություն կա գիտական ուսումնասիրության, այն ի թիվս այլ հուշարձանների, նախ գիտական ուսումնասիրության կարիք ունի: Հնագիտական զարգացման հայեցակարգ է պատրաստվում, որը կներկայացվի նախագահին, այդ մեծ ծրագրի շրջանակներում կրկին կանդրադառնանք Աղձքի դամբարանին: Աղձքի հուշարձանը՝ իր պատմամշակութային դերով ու նշանակությամբ պետք է առաջնային ուշադրության կենտրոնում լինի, այժմ էլ այն բարեկարգ է, ցանկապատ կա, հուշատախտակ կա, պարոն Սիմոնյանն էլ մշտապես այդ հուշարձանով զբաղվում է: Շատ լավ է, որ լիազոր մարմինը մենակ չէ, եւ մեր պատգամավորերն էլ են ուշադրություն դարձնում հուշարձաններին»:

Հիշեցնենք, որ վերջերս խորհրդարանում հուշարձանի հարցը բարձրացրել է ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը, իսկ Սամվել Ֆարմանյանը, Տաճատ Վարդապետյանը եւս մի քանի պատգամավոր ցանկություն են հայտնել առաջիկայում այցելել այդ տարածք:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930