Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «Սրա դեմն առնելը մանր խաղերով հնարավոր չէ, ոչ էլ Վովա Գասպարյանի սառը ցնցուղներով»

Սեպտեմբեր 16,2014 17:50

«Երկրում արդեն սկսել է այնպիսի գործընթաց, որ ոչ մի գործարք, ոչ մի խաղ, ոչ մի պառակտման փորձ իշխանությանը չի հաջողվի: Իշխանությունը չի կարողանա որեւէ կերպ այս գործընթացը կանգնեցնել: Սա արդեն ձնագնդի նման մեծացող գործընթաց է եւ սրա դեմն առնելը մանր խաղերով հնարավոր չէ, ոչ էլ Վովա Գասպարյանի սառը ցնցուղներով»,- Aravot.am-ի հետ զրույցում Ռուբեն Հակոբյանի ներկայացրած 3 կետանոց առաջարկի հետ կապված մեր հարցին՝ սա գործարք կարելի՞է համարել իշխանությունների հետ՝ այսպես պատասխանեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Մեր հարցին՝ ամեն դեպքում, թեժ աշուն սպասվո՞ւմ է՝ նա պատասխանեց, որ այդ «թեժ աշուն» ասվածը շատ վարկաբեկված արտահայտություն է. «Ես չգիտեմ դուք ինչի եք սպասում՝ թեժ աշնան, թե չէ, ես սպասում եմ, որ ժողովուրդը կդառնա քաղաքական գործընթացի տերը, մասնակիցը եւ ամենաակտիվ դերակատարը: Ես դա եմ սպասում: Անունն արդեն դուք որոշեք ինչ եք դնում»:

Անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումներին՝ պարոն Զուրաբյանն ասաց. «Մենք ընդհանրապես ոչ խորհրդարանական համակարգի կողմնակից ենք: Ընդհանրապես ոչ մի ժողովրդավարական պետություն մեկ անգամ կառավարման համակարգը հաստատելուց հետո այն չի փոխում, եթե ինչ-որ մի փլուզում չի կատարվել պետական ինստիտուտների, ոնց որ եղավ, ասենք, Ֆրանսիայում՝ 1959-ին: Մյուս անգամները, երբ սահմանադրությունը փոխել են, կապված է եղել կամ գերմանական օկուպացիայից դուրս գալու հետ կամ միապետությունը տապալելու հետ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930