Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ բյուջեից 500.000 ԱՄՆ դոլար` Հայաստանում չբնակվող գիտնականներին

Սեպտեմբեր 16,2014 17:45

«Հայաստանում գիտության վիճակը շարունակում է մնալ աղետալի, հատկապես քաղծառայողների աշխատավարձերի ֆոնին: Բայց այսօր գոնե Բյուրականի աստղադիտարանի ֆինանսավորումը բարձրացավ և հավասարվեց առաջատար գիտական հիմնարկներին»,-այսօր «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը:
Նշենք, որ սեպտեմբերի 18-ը` Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրը, Հայաստանում նշվում է որպես աստղագիտության օր: 2009-ից ՀՀ նախագահը տրամադրում է Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վ. Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակ: Այս տարի մրցանակային ֆոնդը կազմում է 500.000 ԱՄՆ դոլար: Սեպտեմբերի 17-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վ. Համբարձումյանի մրցանակներ կհանձնի աստղագիտության ոլորտում հայտնի երեք գիտնականների. նրանցից մեկը հայ է, որը բնակվում է Գերմանիայում, մյուս երկուսը ռուս և ամերիկացի:

Հարցին` որքանո՞վ է նպատակահարմար այդքան մեծ գումար հատկացնել այն գիտնականներին, որոնք գործում են Հայաստանից դուրս այն դեպքում, երբ ՀՀ-ում գիտության ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան և այդ գումարի տրամադրման պարագայում հնարավոր է դրանք հարթվեին, պարոն Հարությունյանը պատասխանեց. «Ինքս այդ մրցութային հանձնաժողովի անդամ չեմ և դժվարանում եմ պատասխանել: Հանձնաժողովը միջազգային է, որի կազմում են ներկայումս աստղագիտության ոլորտի հայտնի մասնագետներ, ՀՀ ԳԱԱ նախագահը, մի շարք հայտնի գիտնականներ: Ինչ վերաբերում է նրան, թե ՀՀ-ին ինչ օգուտ է բերում մրցանակների հանձնումը,ապա մրցանակակիրներից ակնկալվում է, որ նրանք ասպիրանտներ վերցնեն, և մեր երիտասարդ գիտնականները մասնագիտանալու հնարավորություն ունենան մի քիչ ավելի լավ պայմաններում, քան Բյուրականի աստղադիտարանն է: Մրցանակի տրամադրումն ունի նաև բարձրացնել ՀՀ իմիջը»:

Հայկ Հարությունյանը նշեց, թե սկզբում էր շատ խոսվում մրցանակային նման ֆոնդի մասին, այն դեպքում, երբ Բյուրականի աստղադիտարանը ունի բազում խնդիրներ, բայց նրա խոսքով` այժմ իրենց ֆինանսավորումը աճել է` հասնելով 220 միլիոն դրամի, չնայած խնդիրները շարունակում են մնալ. Բյուրականի աստղադիտարանում միջին աշխատավարձը կազմում է 80.000 դրամ:

Հայկ Հարությունյանը տեղեկացրեց, որ երկու տարի առաջ Բյուրականի աստղադիտարանը ստացավ «ազգային արժեք» կարգավիճակը, որի շնորհիվ նաև ֆինանսավորումը ավելացավ: Այնուհետև մանրամասնեց. «Սկսվել են տարածաշրջանում եզակի մեր դիտակի արդիականացման աշխատանքները: Դիտակը 1980-ականներից մինչև անցյալ տարվա սեպտեմբերի վերջ չէր հայելապատվել, այն դեպքում, երբ սովորաբար նման աստղադիտակների հայելիները փոխվում են երեք-չորս տարին մեկ անգամ, մեր դեպքում այդ փոխման գործընթացը տևեց գրեթե երեսուն տարի: Կատարվում են նաև մեկ այլ` Շմիդտի դիտակի արդիականացման աշխատանքները, որը չէր աշխատում 1991-1992 թվականներից»:«Ռոսկոսմոսի» հետ համատեղ ծրագրի շրջանակներում Բյուրականի աստղադիտարանի տարածքում օգոստոսի սկզբից աշխատակիցները սկսել են դիտումներ կատարել նոր մասնագիտացված դիտակներով:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930