Լրահոս
Օրվա լրահոսը

Գործարար. «Հայաստանի մաքսատունն օրենքով կաշառք է վերցնում» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 16,2014 16:54

Հայաստանի մաքսատունը օրենքով կաշառք է վերցնում»,-այսօր «Նոյան տապան» ակումբում դժգոհեց Իրան-Հայաստան բարեկամության միության եւ «Հայ դպրոց» հիմնադրամի նախագահ, Հայ-Իրանական Առեւտրի պալատի նախագահ, բարերար Լեւոն Ահարոնյանը: Նա ասաց, որ Հայաստանի հետ աշխատելու հենց սահմանին արդեն խոչընդոտներ են ստեղծվում. «Շատ վատ բաներ կանի Հայաստանի մաքսատունը, վեճ ունեցանք, հիմա էլ վեճ ունեմ,

թղթերով բերում եմ 10 դոլար է ապրանքը, մաքսատանն ասում են` չէ, 20 դոլար է»:
Պարոն Ահարոնյանը մաքսատան այս տեսակ աշխատաոճը համարում է հետամնացություն եւ կոռուպցիոն բարձր ռիսկով գործունեություն: Այսինքն, ըստ գործարարի,, եթե գործարարը փաստաթղթերով ներկայացնում է թե ինչ արժեք ունի ներմուծվող ապրանքը, իսկ մաքսատանը տեղի-անտեղի անարժանահավատ են համարում գինը, եւ իրենք իրենց գինն են սահմանում, ըստ այդմ էլ` մաքսատուրքն է բարձր լինում, սա արդեն օրինականացրած կաշառակերություն է:

Գործարարի դժգոհությունների մանրամասները մաքսայինից` տեսանյութում

 

 

Իրանահայ գործարարը նաեւ նկատեց, որ Հայաստանում մաքսային բրոքերներին, իր խոսքերով ասած` սարքել են Աստված. «Իսկ նրանք ամենամեծ կաշառակերներն են»:


Ինչ վերաբերում է հայ-իրանական տնտեսական հարաբերություններին, գործարարն ասաց, որ իրանցիները խուսափում են Հայաստանում բիզնես անել. «Պարսիկը սիրում է ֆրանսիացու կամ անգլիացու հետ աշխատել, քան թե` գա Հայաստան, ու երբ լսում է 3 միլիոն ժողովուրդ է, ասում է` մենք չենք գա աշխատի»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930