Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանն առաջարկել է Գերմանիայում գտնվող հայկական մշակութային ժառանգության թվայնացման նախագիծ

Սեպտեմբեր 16,2014 16:45

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի գիտության և տնտեսության նախարար Հ. Մյոլռինգի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձրագույն կրթության և գիտության բնագավառում երկու երկրների միջև համագործակցության մի շարք հարցեր: Նախարար Արմեն Աշոտյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում իրականացվող բարեփոխումները և գերմանացի գործընկերոջը հրավիրել մասնակցելու 2015 թվականին Երևանում կայանալիք Բոլոնիայի գործընթացի անդամ երկրների նախարարական գագաթաժողովին: ՀՀ ԿԳ նախարարը կարևորել է Հալլե-Վիտենբերգի Մարտին Լյութերի համալսարանի “Մեսրոպ” հայագիտական հետազոտական կենտրոնի գործունեությունը և շնորհակալություն հայտնել գերմանական կողմին կենտրոնին աջակցություն ցուցաբերելու համար:

Ա. Աշոտյանն առաջարկել է մի շարք նոր ծրագրեր, մասնավորապես Գերմանիայում գտնվող հայկական մշակութային ժառանգության թվայնացման նախագիծ: Նախարարի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև Մագդեբուրգի և Հալլեի Մարտին Լյութերի անվան համալսարանների ռեկտորների հետ: Քննարկվել են միջբուհական համագործակցության ընդլայնման հնարավորությունները, մասնավորապես համաձայնագիր է ստորագրվել Մագդեբուրգի համալսարանի և Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի միջև, որով նախատեսվում են երիտասարդ դասախոսների և բժիշկների փոխանակման ծրագրեր: Հալլե-Վիտենբերգի համալսարանում հայկական պատվիրակությունը քննարկել է “Մեսրոպ” հայագիտական կենտրոնի գործունեության հետ կապված հարցեր՝ շնորհակալություն հայտնելով բուհի ղեկավարությանն աջակցության և կենտրոնի տնօրենին պրոֆեսորի հաստիք տրամադրելու համար: Հայկական պատվիրակությունը հանդիպել է նաև ԳԴՀ Բունդեսթագում կրթական հարցերով հանձնաժողովի ղեկավար կազմի հետ և քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930