Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Վարդանյան. «Պատկերացրեք, այսօր ՀՀ նախագահը լիներ Րաֆֆի Հովհաննիսյանը»

Սեպտեմբեր 16,2014 16:22

ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանն այսօր «Ժառանգության» կազմակերպած «Սահմանադրական բարեփոխումներ. թեր եւ դեմ» խորհրդաժողովի ժամանակ ասաց, որ իրենց տեսակետը տարիներ ի վեր հայտնի է եղել Սահմանադրության փոփոխությունների հետ կապված. «Այս համակարգը չի նպաստում երկրի զարգացմանը: Իրականում ունենք սուպերնախագահական համակարգ, որտեղ չափազանց կենտրոնացված է իշխանությունը, քաղաքական մեծամասնությունն ու նախագահը մի կուսակցության ներկայացուցիչներ են: Երբ նախագահը դառնում է ոչ մեծամասնությունից, դրա սցենարը ամբողջ աշխարհում հայտնի է: Պատկերացրեք, այսօր ՀՀ նախագահը լիներ պարոն Րաֆֆի Հովհաննիսյանը, մեկ շաբաթ հետո երկիրը կլիներ բոլորովին այլ տեղ»:

Աղվան Վարդանյանն անդրադարձավ այն ուժերի փաստարկներին, որոնք դեմ են բարեփոխումներին. «Այս իշխանությունները շատ վատն են, իրավունք չունեն բարեփոխումներ անելու՝ մեկ: Երկրորդ՝ այս իշխանությունները սա անում են՝ միայն վերարտադրվելու համար: Տասնամյակների փորձն ապացուցել է, որ այս կիսանախագահական համակարգն առավելագույնս հարմարեցված է՝ իշխանության վերարտադրման համար: Դրա օրինակները մենք ունենք: Վերջին խորհրդարանական ընտրություններում համամասնական 70 տոկոսից ավելի ձայները տարել են երկու քաղաքական ուժեր, որոնք օգտագործել են վարչական ռեսուրսը եւ ֆինանսական ուժը: Մեծամասնական ընտրակարգով 92.5 տոկոսը դարձյալ տեղերը տարել են այդ ուժերը: Ո՞վ է տալու այդ երաշխիքը, որ այս համակարգի պարագայում այս իշխանությունները չեն վերարտադրվելու, շատ ավելի հեշտ են վերարտադրվելու, եթե չփոխվի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Րաֆֆի Հովհաննիսյանը Հայաստանի ամենալա՛վ արտ.գործ. նախարարն էր ու շատ լավ ՀՀ նախագահ կլինի: Բայց որ Հայաստանը պիտի՛ մաքրվի դաշնակներից, դա միանշանակ է:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930