Այսօր «Սահմանադրական բարեփոխումների մասին «Ժառանգության» նախաձեռնած խորհրդաժողովի ժամանակ ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը հարց ուղղեց՝ ԲՀԿ-ին, «Ժառանգությանը» եւ ՀԱԿ-ին, որոնք գտնում են, որ այսօր ժամանակը չէ սահմանադրական փոփոխությունների. «Եթե դու համարում ես, որ այս իշխանություններն այնքան վատն են, որ որեւէ բան նրանց չպետք թույլ տալ, ուրեմն հայտարարեք նրանց թշնամի եւ վերաբերվում ես թշնամու պես՝ ոչնչացնում ես: Կա՞ այսօր նման մտադրություն, խոսենք: Պատրաս՞տ են այսօր այդ քաղաքական ուժերը: Ձեր նպատակը ո՞րն է այսօր, 2018 -ի ընտրությունները, թե՞ այլ բան կա: Բաց խոսենք: Մեր տարբերակով մենք սահմանափակում ենք իշխանության վերարտադրման հնարավորությունը, գնում ենք ավելի հասարակության կարծիքը հաշվի առնելու: Թող ժողովուրդը որոշի, հասարակությունը որոշի, հասարակության մեծ մասը… : Քաղաքական որոշումները կայացնում են քաղաքական ուժերը, կուսակցությունները: Պետք չէ թաքնվել հասարակության, ժողովրդի անվան տակ: Պետք է անել այնպես, որ երկիրը շնչի, դրա համար պետք չէ՞ ստեղծել մեր ամբողջական փաթեթը, դնել իշխանությունների առաջ: Կանենք դա՝ իշխանությունները չեն վերարտադրվի, չենք անի՝ այս վատ իշխանությունները լավ էլ կվերարտադրվեն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Նախ՝ այսպիսի «սահմանադրական բարեփոխումներ» ԱՅՍ ՊԱՀԻՆ Հայաստանին պետք չէ՝ այն էլ տվյալ փաթեթով: Դա,ա՛յս պահին, ՀՍՏԱԿ մեկ նպատակ ունի. իշխանության վերարտադրում: Ես սա նմանեցնում եմ հետևյալին. պատկերացրեք մարդը արյունահոսում է,իսկ կողքից իրար են անցել, թե այդ արյունահոսվող մարդու մազերը ինչ գույն ներկեն: Նույնն էլ այս, այսպես կոչված, «սահմանադրական բարեփոխումները» . Հայաստանը արյունահոսում է (արտագաղթ, օլիգարխային տնտեսություն),իսկ էդ ՀՀԿ-ն չգիտես ինչով է զբաղված: Նախագահական կամ պառլամենտային համակարգ. իսկ Ի՞ՆՉ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ այս պահին. դա՞ է արյունահոսությունը դադարեցնելու: Իհարկե ո՛չ: ՍԿԶԲԻՑ օլիգարխների հետևից գնացեք ու 5000 դրամանոց «ընտրությունները» վերացրեք. հետո կմտածեք ավելի լյուքս պրոբլեմների մասին. ինչպես ՝ նախագահական,թե՞ պառլամենտային համակարգ:
ՅՀԴ-ը՝ 1998-ից սկսած՝ իշխանությունների կրտսեր ու հավատարիմ եղբայրն էր: «Դաշնակները» ասում են՝ «մենք կոլեգիալ կուսակցություն ենք,ուստի ուզում ենք պառլամենտային համակարգ»: Բայց «դաշնակները» կույր են ձևանում՝ իշխանությունների կցորդ դառնալով: