Լրահոս
Օրվա լրահոսը

Բերման ենթարկված վկա. «Չեմ էլ իմացել, որ տղերքին դատում են»

Սեպտեմբեր 16,2014 15:56

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր պետք է շարունակվեր Ռազմիկ Մանուկյանի, Արշակ Թորոսյանի, Դավիթ Մարկոսյանի, Գարեգին Դանիելյանի դեմ հարուցված քրեական գործով դատական հերթական նիստը: Նախագահող դատավոր Արթուր Մկրտչյանը տեղեկացրեց, որ պաշտպան Նալբանդյանը Լոռու մարզում ծանրաբեռնված լինելու պատճառով դիմել է իրենց՝ դատական նիստը հետաձգելու համար:

hospital-2 hospital-1 hospital-4

Դատարան էր ներկայացել բերման ենթարկված վկա Աշոտ Մաթեւոսյանը, իսկ երկու վկաները, որոնց նկատմամբ դատարանը նույնպես բերման որոշում էր կայացրել, ներկա չէին եւ դատավորը հայտնեց, որ կուղարկվի հիշեցում այդ կապակցությամբ: Աշոտ Մաթեւոսյանը զարմացած հայտնեց, որ չի իմացել, «որ տղերքին դատում են»:
Հիշեցնենք, որ ժամկետային զինծառայողներին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նրանք գտնվելով հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում, բուժման մեջ, բռնություն էին կիրառել հոսպիտալի հրամանատար, բուժծառայության փոխգնդապետ Սահակ Օհանյանի, բժիշկների՝ Վաղինակ Հովհաննիսյանի, Արմեն Հովսեփյանի, Լեւոն Բալայանի եւ Էմիլ Բաբաջանյանի նկատմամբ: Ըստ մեղադրանքի կողմի՝ նրանք պատռել էին Օհանյանի շապիկը, մոտ 15 րոպե հայհոյանքներ հնչեցրել բուժանձնակազմի նկատմամբ:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 8-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930