Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյանը հիշեց իր 90-ամյա պապուն եւ ողորմածիկ տատուն

Սեպտեմբեր 16,2014 15:52

«Պարոն Թովմասյան, առողջություն ձեր պապիկին: Իմ պապիկը եւս 90 տարեկանին մոտ է: Ինքը եւս սահմանադրական փոփոխությունների մասին հարցեր չի տալիս ինձ, բայց իմ պապը հարցնում է, թե երբ են այս երկրում իշխանությունները փոխվելու, երբ է այս երկրում մի բան փոխվելու: Ազնվորեն եմ ասում՝ չի եղել մի քաղաքացի, որ ինձ սահմանադրական փոփոխությունների մասին հարց տա»,- այսօր «Ժառանգության» կազմակերպած «Սահմանադրական բարեփոխումներ. թեր եւ դեմ» խորհրդաժողովի ժամանակ Հրայր Թովմասյանին ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Այնուհետեւ դիմելով ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանին՝ ասաց, որ 90-ականներից կողմ եք սահմանադրական փոփոխությանը, բայց ես դեմ եմ, որովհետեւ այս իշխանությունների նկատմամբ այդ վստահությունը չունեմ. «Ողորմած տատս մի լավ խոսք ուներ: Ասում էր՝ սատանան այն ժամանակ է ուրախանում, երբ փորձած բանը մեկ էլ են փորձում: Այս իշխանությունները, ներողություն, քցելու բազմավաստակ վարպետ են»:
Արմեն Մարտիրոսյանը վստահեցրեց, որ ճաշը կուտեն եւ մի հատ ճանճ, մի կեղտ կընկնի, ստիպված կթափեն այդ ճաշը. «Իշխանությունը մեր առաջարկներին դեմ է, դա նշանակում է, որ հետին միտք կա: Իշխանությունը չունի այդ հուսալի մեկը: Սերժ Սարգսյանը հասկանում է, որ այն անձը, որը նախագահ է լինելու, տիրապետելու է ուժային կառույցներին, մյուս օրը կարող է պայմանավորվածությունները չպահել, ինչպես մինչեւ հիմա է եղել: Ուժեղ մարդ բերի՝ կարող է պայմանավորվածությունները չպահի, թույլին էլ չեն բերի: Դրա համար այս փոփոխություններն են առաջարկում: Մինչեւ մենք իրավիճակի փոփոխություն չունենանք, համոզված եմ, մենք սահմանադրական փոփոխություն անելու իրավունք չունենք: Լավագույն գաղափարը ամենափոքր մի դետալը մի ստորակետով փոփոխվելու է, ունենալու ենք ավելի վատթար վիճակ, ունենալու ենք ԽՄԿԿ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անահիտ (ԵՊՀ) says:

    Պապին, տատին և ոչ թե պապուն,տատուն….???

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930