Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանը որոշեց անփոփոխ թողնել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին 6 տարի ազատազրկման դատապարտելու մասին:
Ազատամարտիկները դատական դահլիճից հեռացան դատարանին ամոթանք տալով եւ որակելով՝ «Սերժի կամակատարներ»:
Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը դատական նիստից հետո ապօրինի համարեց վերաքննիչ դատարանի վճիռը եւ ասաց, որ համապատասխան ընթացակարգերով այս վճիռն էլ է բողոքարկելու: Ասաց, որ նախ դիմելու է Վճռաբեկ դատարան, ապա Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Փաստաբանը այս գործը համեմատեց «Խաղալիք» ֆիլմի հետ եւ ֆիլմի հարցադրումները առաջ քաշեց՝ ո՞վ է ավելի մեծ հրեշ՝ պատվիրո՞ղը, թե՞ պատվերը իրականացնողները:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ