Լրահոս
Օրվա լրահոսը

Հրայր Թովմասյան. «Դեմ եք ժամանակի՞ն՝ չկա երաշխիք, որ ինչ-որ մի ժամանակահատված ավելի հարմար է»

Սեպտեմբեր 16,2014 15:21

«Ոչ ոք չի ասել եւ չի ասում, որ այն խնդիրները, որոնք կան երկրում, պետք է մի կողմ դնել եւ զբաղվել միայն սահմանադրական բարեփոխումներով»,- պատասխանելով ընդդիմությանը՝ այսօր «Սահմանադրական բարեփոխումներ. թեր եւ դեմ» խորհրդաժողովի ժամանակ ասաց արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը:

Նրա խոսքերով՝ հնչեց հարցադրում, որ անհրաժեշտ է, բայց ժամանակը չէ. «Իսկ ո՞վ ասաց, որ ինչ-որ մի պահի այդ ժամանակը լինելու է: Իսկ որտեղի՞ց վստահություն, որ այդ ժամանակը լինելու է մեկ տարի հետո, կամ երեք տարի հետո: Չկա այդպիսի բան: Հաջորդ հարցադրումը՝ ասում են, ե Սահմանադրությունը լավն է, պետք է այն կիրառել: Եթե Սահմանադրությունը լավն է, չի կիրառվում, ուրեմն ինքը ներքին խնդիրներ ունի: Չի կարելի Սահմանադրությունից հանել ինչ-որ մի հոդված ու ասել՝ լավն է, ինչի չի կիրառվում: Չի կիրառվել, որովհետեւ ապահովված չէ կիրառումը»:

Հրայր Թովմասյանը ասաց, որ կամ ունենալու ենք այս վիճակը, կամ ունենալու ենք այն վիճակը, երբ նախագահը չունի մեծամասնություն պառլամենտում. «Հարցադրում են անում՝ եթե քաղաքական կամք ունես՝ ամբողջը կկիրառվի: Եթե քաղաքական կամք լինի՝ ի՞նչ կա, այսօր էլ կարող ենք ամրագրել: Հնարավոր է նաեւ այդ կամքը չլինի ու հանկարծ մի օր պարզվի, որ մեր կառավարությունը բաղկացած է երկու նախարարություններից, իսկ մնացածն իրականացնում են առընթեր մարմինները, որոնք դուրս են պառլամենտական վերահսկողությունից: Վատ կամքի դեպքում նաեւ նման դրսեւորումներ են հնարավոր»:
Նա հիշեցրեց, որ 2005-ին էլ մթնոլորտը բարենպաստ չէր սահմանադրական փոփոխությունների համար եւ նորից վիճարկվում էր դա. «Բայց անգամ այդ պայմաններում փոփոխված սահմանադրությունն իր արդյունքները տվել է: Ասում են՝ հասարակական պահանջ կա, թե չկա: Ես ասում եմ՝ իմ 95 տարեկան պապիկը չի պատասխանելու՝ դրա անհրաժեշտությունը կա, թե չկա: Չի կարելի զուտ ժողովրդահաճո բաներ ասել, թե ժողովրդին պետք է լսել: 100 անգամ այդ հարցը դրվել է, թե մեծամասնությունը հնարավորություն չի տալիս քննիչ հանձնաժողովներ ստեղծել: Իսկ միգուցե այս նոր սահմանադրությունը կարո՞ղ է տալ այդ հնարավորությունը: Ինչի՞ն եք դեմ: Դեմ եք ժամանակի՞ն՝ չկա երաշխիք, որ ինչ-որ մի ժամանակահատված ավելի հարմար է: Հարցադրում են անում, որ որեւէ ժողովրդավարական երկրում Սահմանադրությունը չեն փոխում, այսինքն` արձանագրում եք, որ մենք ժողովրդավարական երկի՞ր ենք: Հակացուցումները շատ են»,- Լեւոն Զուրաբյանի հարցադրմանը պատասխանեց Հրայր Թովմասյանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930