Լրահոս
Օրվա լրահոսը

Մասնագետ. «Սեւանի մակարդակի կտրուկ եւ մեծ չափերով իջեցման պարագայում կարող է երկրաշարժ լինել»

Սեպտեմբեր 16,2014 14:55

«Սեյսմիկ ռիսկերը մեծանում են քաղաքների եւ բնակավայրերի զարգացմանը զուգընթաց, կառուցվող նոր շենքերը, որոնք չեն մնալու չբնակեցված, մարդկանց մեծ քանակի եւ շինությունների կուտակումը եւ կենտրոնացումը որեւէ բնակավայրում, մեծապես նպաստում են, որպեսզի սեյսմիկ ռիսկերը մեծանան»,- այս տեսակետն այսօր Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության գործակալության պետի տեղակալ Աշխեն Թովմասյանը, պատասխանելով մեր այն հարցին, թե մեր օրերում ինչը կարող է սեյսմիկ ռիսկի պատճառ հանդիսանալ Հայաստանում։

«Խիտ կառուցապատումը մեծապես նպաստում է ռիսկի մեծացմանը։ Եթե կառուցվում է խիտ, սակայն նույնիսկ ամենալավ մակարդակով, այդ դեպքում ռիսկը չի բացառվում»,-նշեց տիկին Թովմասյանը եւ հավելեց,-«Պարզ է, որ Հայաստանը գտնվում է սեյսմոակտիվ գոտում, դրա մասին խոսում են պատմական անցյալում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերը։ Սեյսմիկ գործընթացներն այն իրադարձությունները չեն, որոնք կարճ ժամանակում մարում եւ վերանում են»։

Aravot.am-ի դիտարկմանը, որ բնապահպանները բողոքում են, որ Սեւանա լճի մակարդակի իջեցմանը զուգընթաց, նաեւ սեյսմիկ ռիսկերն են մեծանում, տիկին Թովմասյանը տեղեկացրեց, որ դրա հետ կապված լուրջ ուսումնասիրություններ են կատարվել. «Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սեյսմիկ վտանգ կարող է առաջանալ, միայն եթե լինի կտրուկ եւ մեծ չափերով լճի մակարդակի իջեցում։ Շատ լուրջ ուսումնասիրություններ են տարվել ոչ միայն բնական ծագման լճերի մակարդակների իջեցման հետ կապված, այլ նույնիսկ արհեստական ջրամբարների ջրի մակարդակի իջեցման եւ բարձրացման հետ կապված, որոնցով պայմանավորված են երկրաշարժերը»։

Տիկին Թադեւոսյանի խոսքով, կարելի է մտահոգվել, որ Սեւանի մակարդակի իջեցման պարագայում սեյսմիկ ռիսկեր կլինեն. «Շատ եւ միանգամից մակարդակը իջեցնելու դեպքում չի բացառվում 4-4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը»։ Տիկին Թադեւոսյանը զգուշացնում է, որ լճի մակարդակի համար կտրուկ տատանումներ չի կարելի թույլ տալ։

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930