Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանից էլ դուրս հանեք, պրծնենք էլի». Ազատամարտիկին դատական դահլիճից դուրս հանեցին

Սեպտեմբեր 16,2014 14:37

Վերաքննիչ քրեական դատարանը այս պահին խորհրդակցության սենյակում է՝ քննարկելու ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի գործով դատավճիռը: Հիշեցնենք, որ այսօր դատարանը քննում է ազատամարտիկի պաշտպան Արա Զաքարյանի վերաքննիչ բողոքը՝ բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը՝ վեց տարի ազատազրկման դատապարտելու վերաբերյալ:

Փաստաբանը նաեւ միջնորդեց հարցաքննության հրավիրել
ՊՆ նախարար Սեյրան Օհանյանին, նրա հայտարարության համար:
Հիշեցնենք, որ նախարարն ասել էր, թե Վոլոդյա Ավետիսյանի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել, բայց վերջինս խախտել է այդ պայմանավորվածությունը:

Պարոն Զաքարյանը միջնորդեց նաեւ հարցաքննության կանչել գործով քննիչ Խաչիկյանին, անթույլատրելի ճանաչել գործով այն վկաների ցուցմունքները, որոնք դատարանում չեն հարցաքննվել եւ ԱԱԾ-ից պահանջել Վոլոդյա Ավետիսյանին գաղտնի տեսաձայնագրման եւ ձայնագրման իրավական հիմքերը: Դատարանը բոլոր նշված միջնորդությունները մերժեց՝ դրանց նպատակահարմարությունը չգտնելով:

Դատավճռի հրապարակման համար հայտարարված ընդմիջման ժամանակ, ազատամարտիկները դատավորների հետեւից բղավեցին «ռեժիմը հավերժ չէ հիշեք» ու հեռացան:

Ազատամարտիկները այս դատական նիստի ժամանակ էլ պարբերաբար արտահայտում էին իրենց անհամաձայնությունը մեղադրող Վարդան Պապիկյանի հիմնավորումների վերաբերյալ: Դատարանը մի քանիսին դուրս հանեց դահլիճից: Ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանն էլ բարկացավ. «Դահլիճից դուրս, Հայաստանից էլ դուրս հանեք պրծնենք էլի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930