Լրահոս
Օրվա լրահոսը

Էլինար Վարդանյանը՝ Աշոտյանին, Հրայր Թովմասյանին. «Ի՞նչը ստիպեց կտրուկ փոխել դիրքորոշումը»

Սեպտեմբեր 16,2014 14:35

«Այսօր առաջ է քաշվել արհեստական օրակարգ՝ առանց բավարար հիմնավորումների: Հայաստանում այսօր առկա խնդիրներից որեւէ մեկը պայմանավորված չէ Սահմանադրությամբ, դրա անկատարությամբ: Երկրի նախագահը, ազդեցիկ քաղաքական գործիչներ՝ Արմեն Աշոտյանը, արդարադատության նախկին նախարարը ոչ վաղ անցյալում հիմնավորում էին, որ կիսապատերազմական վիճակում գտնվող երկրում պառլամենտական կառավարման համակարգը ընդունելի չէ, դա կարող է տանել ֆաշիզմի եւ այլն եւ այլն: Արդյոք Հայաստանը դադարե՞լ է կիսապատերազմական վիճակում գտնվել, ի՞նչը ստիպեց կտրուկ փոխել դիրքորոշումը»,- այսօր «Սահմանադրական բարեփոխումներ. թեր եւ դեմ» խորհրդաժողովի ժամանակ ԲՀԿ-ի տեսակետն այսպես ներկայացրեց խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը:
Նա ասաց, որ բոնուսային համակարգը նմանվել է ավագանու ընտրություններին եւ ամենեւին չի նպաստելու կուսակցությունների կայացմանը. «Ո՞րն է երաշխիքը, որ ԱԺ-ն չի համալրվի թաղային հեղինակություններով»:

Էլինար Վարդանյանը վստահեցրեց, որ անհրաժեշտություն չկա, հասարակական պահանջ չկա փոխելու Սահմանադրությունը, նա կոչ արեց սենյակներից դուրս գալ, դահլիճներից դուրս գալ եւ խոսել մարդկանց հետ. «Այսօր ժողովրդի պահանջը կյանքի խնդիրներն են, արտագաղթի կասեցումը»:

Հաջորդ խնդիրը մարզային հանդիպումներն ու այսպես կոչված լայն քննարկումներն են. «Եթե մարզային հանդիպում են համարում դահլիճներում, սենյակներում իշխանության մանր-մունր չինովնիկների հետ հանդիպումը, ուրեմն պետք է համարել, որ այդ ամենը քննարկումների համար բավարար են: Բայց գիտեք, ծիծաղելի տպավորություն է թողնում: Մենք կարող ենք փաստել, որ այսօր մեր երկրում չկա սահմանադրական ճգնաժամ: Հասարակության խնդիրների լուծումը Սահմանադրության հետ կապ չունի: Կարելի է դրան անցնել երկիրը զարգացման ուղու վրա դնելուց հետո, ինչի համար անհրաժեշտ է մի քանի տարի»: Նա ասաց, որ եթե առանց հաշվի առնելու կուսակցությունների համաձայնությունը, փաթեթը դրվի, իրենք լիովին իրավունք կունենան հանրահավաքներ անել եւ հրապարակներում մարդկանց ոտքի հանել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930