«2008 թվականին բանակը ներքաղաքական հարցերին չի խառնվել»,- այսօր Երեւանի պետական համալսարանում ուսանողների եւ դասախոսների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին:
Լրագրողը, բերելով ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի՝ թեժ աշնան եւ սառը ցնցուղի մասին արած հայտարարությունը, հետաքրքրվեց՝ ի՞նչ քաղաքական իրադարձությունների ժամանակ բանակը կխառնվի ներքաղաքական խնդիրներին, ինչպես եղավ 2008 թվականին: Սեյրան Օհանյանն ասաց, որ բանակը միայն բացառիկ դեպքերում կկատարի օրենքով իրեն վերապահված լիազորությունները՝ պետական նշանակության օբյեկտների պահպանում:
Աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային զարգացումների եւ ՀՀ-ի ու ԼՂՀ-ի անվտանգությանը, ինչպես նաեւ Բաքվում ընթացող թուրք-ադրբեջանական զորավարժություններին վերաբերվող Սեյրան Օհանյանի դիտարկումները՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ