Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարևան գյուղը հարևան գյուղի հետ լեզու չի գտնում». համայնքների խոշորացման պիլոտային ծրագիրը շատերի համար անընդունելի է. medialab.am

Սեպտեմբեր 16,2014 14:16

Համայնքների խոշորացման պիլոտային ծրագիրը, որն այս տարի պետք է իրականացվի Ծաղկաձորում, Դիլիջանում, Ջերմուկում և Տաթևում, մեծ դժգոհություն է առաջացրել գյուղապետերի և համայնքների բնակիչների մոտ:

Համայնքապետերը նշում են, որ համայնքների խոշորացման ծրագրով գյուղերում առկա խնդիրները չեն լուծվի, այլ հակառակը՝ ավելի կմեծանան:

Ծրագիրը իրականացնում է Տարածքային կառավարման նախարարությունը, որը լինելու է երկու մոդելով՝ վարչական և ծրագրային:

Ըստ 2011-ին ՀՀ Կառավարության կողմից հաստատված «Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման» հայեցակարգի՝ Հայաստանում 915 համայնքներից 866-ը գյուղական են, որոնց մեծամասնությունում բնակչությանը տրամադրվող ծառայություններից շատերը կամ իրականացվում են ցածր մակարդակով, կամ ընդհանրապես չեն իրականացվում:

Այդ իսկ պատճառով ՀՀ Կառավարությունը արդյունավետ է համարում տեղական ինքնակառավարման մարմնի մոդելը փոխել՝ համայնքների խոշորացման ծրագիրը կյանքի կոչելով:

Նշենք, որ դեռ տարեսկզբին Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը ասել էր, որ համայնքների խոշորացման ծրագրով առաջին հերթին պետք է լուծվի փոքրաթիվ՝ 30, 40, 50 բնակիչ ունեցող համայնքներին տրվող դոտացիաների հարցը:
«Այժմ դոտացիան գնում է «չեղած» համայնքի եղած աշխատակազմի պահպանմանը: Չի կարող լինել համայնք, որը մշտական բնակչություն չունի, կամ տարվա մեծ մասն այնտեղ մշտական բնակչություն չի ապրում, բայց մենք այդ համայնքում աշխատակազմ ենք պահում: Եթե նույնիսկ պետք է պահենք, ապա ոչ այն չափով ու ձևով, ինչ այլ համայնքներում է»,- ասում է Տերտերյանը:

Նյութի մանրամասները կարդացեք medialab.am-ի կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930