Ադրբեջանցի հայտնի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն հայտ է ներկայացրել, որ սեպտեմբերի 27-ին Վրաստանի Թեքալի գյուղում կայանալիք հասարակական լսումների գլխավոր թեման լինի այն, թե ինչպես լուծել ղարաբաղյան հակամարտությունը: Նրա ընդդիմախոսը լինելու է Շվեդիայում բնակվող գրող, քաղաքական գործիչ Վահե Ավետյանը:
Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի տնօրեն Գեորգի Վանյանն ասաց, որ թեեւ Վահե Ավետյանը համաձայն է ղարաբաղյան հակամարտության լուծման Զարդուշտ Ալիզադեի ներկայացրած հայեցակարգին, սակայն վիճարկում է որոշ հարցեր: Ավետյանի համոզմամբ՝ մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական այլ, օտար հետաքրքրությունների պատճառով հակամարտության նման լուծումն անհնարին է դառնում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ