Լրահոս
Օրվա լրահոսը

Ստորագրահավաքի մասին շրջանառվող լուրերն ասեկոսենե՞ր են

Սեպտեմբեր 16,2014 13:56

Կապանում վերջին օրերին եւս խոսում են ստորագրահավաքի մասին, որն իբրեւ կազմակերպվել է ի պաշտպանություն Սուրիկ Խաչատրյանի վերադարձի: Սակայն շատերը ստորագրահավաքի մասին շրջանառվող լուրերն ուղղակի ասեկոսեներ են համարում: «Միայն լսել ենք, որ իբրեւ ստորագրահավաք են անցկացնում, բայց փաստեր չկան, երեւի հենց-նենց լուրեր են, տեսնես ում էր ձեռնտու նման սուտ լուրեր տարածելը», – նշեց ներկայանալ չցանկացող Կապանի բնակիչներից մեկը:

Շատերը չցանկացան պատասխանել մեր հարցերին` նշելով, որ քաղաքականությունից հեռու են եւ իրենց համար միեւնույն է՝ ով կլինի հաջորդ մարզպետը, քանի որ ոչ մի անգամ ժողովրդի կարծիքը հաշվի չեն առել:

Կապանցի Մհեր Միրզոյանն էլ նշեց, որ բոլոր հիմքերն ունի այդ ստորագրահավաքը ամոթալի զբաղմունք համարելու համար եւ հորդորեց կազմակերպիչներին (եթե իրոք կան) իրականությանը բաց աչքերով նայեն, հակառակ դեպքում մարդկանց դժգոհության ալիքը կարող է վատ հետեւանքների հանգեցնել:

«Բնականաբար, ստորագրահավաքի մասին խոսելն աբսուրդ է: Չի կարելի ինդուլգենցիա համարել մի երկու լավ գործը, եթե դրա հետ մեկտեղ արվել են հազար վատ գործեր: Միամիտները միայն կարող են հավատալ, որ Սուրիկ Խաչատրյանի վերադարձով մենք կունենանք հզոր Սյունիք: Դա իշխանական կերակրատաշտին մոտ կանգնած մարդանց վառ երևակայություններն են: Հենց մեր պատմության դառը դասերը ցույց են տվել, որ մեր կործանման պատճառը հիմնականում եղել է մեր մեջի վախկոտի, նենգի ու դավաճանի տեսակը, մի խոսքով՝ մենք մեր ձեռքով ենք մեզ կործանել: Մենք՝ սյունեցիներս, պետք է համախմբվենք ու պայքարենք հայ կոչվելու իրավունքը կորցրած այն պաշտոնամոլ իշխանավորների դեմ, որոնք նպատակ ունեն միմիայն պահելու իրենց պաշտոնը», – ասաց Մհերը:

Իսկ Գեւորգ Գասպարյանը նշեց, որ ինքը դեմ է ստորագրահավաքի անցկացմանը:
«Ես դեմ եմ հանցավոր ռեժիմի կողմից կազմակերպված ցանկացած ստորագրահավաքի…», -ասաց նա:

Կապանի եւ Մեղրու տարածաշրջանների համայնքներից եւս հավաստիացնում են, որ իրենք միայն լսել են ստորագրահավաքի անցկացման մասին, բայց ականատես չեն եղել: «Ըստ իս՝ ասեկոսեներ են, մեզ մոտ նման բան չի եղել: Մարզպետի պաշտոնն ընտրովի չէ, համապատասխան մարմինները կորոշեն», – ասաց Մեղրու տարածաշրջանի Կարճեւան գյուղական համայնքի ղեկավար Արմեն Ավետիսյանը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930