«Մեզ առաջարկվում են սահմանադրական փոփոխություննե՞ր, թե՞ նոր Սահմանադրություն: Ստիպված ենք բացահայտել Սերժ Սարգսյանի իշխանության նոր բլեֆը՝ փորձում են փոփոխությունների անվան տակ անցկացնել նոր Սահմանադրություն: Արդյոք Հայաստանը նման կտրուկ շրջադարձի կարիք ունի՞»,- այսօր «Ժառանգության» կազմակերպած «Սահմանադրական բարեփոխումներ. թեր եւ դեմ» խորհրդաժողովի ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Նա վստահեցրեց, որ սահմանադրական փոփոխությունների շղարշի ներքո կառավարման մոդելի փոփոխություն են իրականացնում, այսինքն՝ գործող Սահմանադրությունն ուզում են փոխել մեկ այլ Սահմանադրությամբ:
Լեւոն Զուրաբյանի խոսքերով՝ «Սերժ Սարգսյանն ասում է, որ կառավարման ձեւի հետ կապված իր համար գործող կառավարման մոդելն առավել ընդունելի է: Լավ, հիմա չեմ հասկանում, էլ ինչի՞ համար եք սա ընդունում: ԲՀԿ-ն ու «Ժառանգությունը» չեն ուզում հիմա դա լինի, մենք չենք ցանկանում, Դաշնակցությունը ցանկանում է: 131 պատգամավորից 5 հոգին ցանկանում է: Բայց իմ խորին համոզմամբ՝ դա հիմք չի կարող լինել, որ միայն Դաշնակցության համար զոռով Սահմանադրությունն ընդունեն: Չկան ճգնաժամային խութեր, որ անհրաժեշտություն առաջացնեին բարեփոխման, չկա հասարակական, քաղաքական պահանջ: Սերժ Սարգսյանն ուզում է հավերժ իշխի, մենք, բնականաբար, նման բան չենք թույլ տա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև
Քանի դեռ սահմանադրական բարեփոխությունների վերաբերյալ փաթեթի բովանդակությունը հայտնի չէ,իզուր են քաղաքական ուժերը քննարկման նյութ դարձրել այն:Ոնց որ <> են գտել:Ջուր ծեծոցի ու պառակտոցի խաղեր են խաղում:Սա քաղաքական պատրաստվածության ցածր մակարդակի արդյունք է: