Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանը խորհուրդ տվեց. «Դիմեք Շուշան Պետրոսյանին» (Տեսանյութ) 

Սեպտեմբեր 16,2014 13:35

«Ազգային ժողովում բարձրացվեց սահմանապահ զինվորների կենցաղային վիճակի բարելավման հարցը, որպես երիտասարդներ, ինչպես կարող ենք մասնակից դառնալ այդ գործընթացին»,- այսօր Երեւանի պետական համալսարանում ուսանողներից մեկը հարց ուղղեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:

«Ես խորհուրդ կտամ դիմել Շուշան Պետրոսյանին: Նա է այդ հարցը բարձրացրել, ես ասացի, որ առաջին գծի ամենակարևոր խնդիրը մարտական հերթապահությունն է, ինժեներական սարքավորումները, կառույցները, որոնք այսօր իրականացված են մարտական հերթապահության համար և պատրաստ՝ վերախմբավորումից անցնել հիմնական պաշտպանության: Այդ ինժեներական կառույցները հագեցած են: Մի քանի ինժեներական կառույցների առկայությունն առաջին գծում թույլ են տալիս կանխել հակառակորդի դասական ոճով մարտական գործողությունների սկսումը»,- ասաց նախարարը՝ բուն հարցի մասին էլ հավելելով. «Ես նրան ուղղորդեցի, որ այդ աջակցությունն ուղղված լինի մշակութային միջոցառումների և սոցիալական խնդիրների իրականացման համար: Կարծում եմ, որ Շուշան Պետրոսյանի հարցադրումը որևէ մի հիմնադրամի ստեղծումն է, որտեղ հանգանակություններ կանեն և այն կուղղեն առաջին գծի սոցիալական խնդիրների լուծմանը»:

Seyran_Ohanyan-4

Նախարարը հավելեց նաեւ, որ առաջին գծում համապատասխան գետնատնակներ, կենցաղային պայմաններ ստեղծված են, որպեսզի զինծառայողի սոցիալ-կենցաղային պայմանները նորմալ լինեն. «Դրանք պարբերաբար, իհարկե, պետք է թարմացվեն, դրանք ծառայության ընթացքում մաշվում են, այդ ուղղությամբ ցանկացողները կարող են շուշանի հետ ստեղծել համապատասխան հիմնադրամ և ըստ անհրաժեշտության աջակցել»:

Ուսանողներից մեկն հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է Սեյրան Օհանյանը վերաբերվում «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության առաջարկած նախագծին՝ տարկետումը վերացնելու մասին: «Ժառանգությունն» իր նախաձեռնությունը հիմնավորել էր նրանով, որ այդ իրավունքից օգտվում են հիմնականում մեծահարուստների երեխաները՝ բանակից խուսափելու համար:Սեյրան Օհանյանն ասաց, որ ինքը կողմ է տարկետումը վերացնելուն ու հավասար պայմաններին:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Garegin says:

    Եթե Շուշան Պետրոսյանը պատկերացում ունենար ԱԺ պատգամավորի աշխատանքից, հաստատ իր գործով կզբաղվեր, կամ կերգեր, իսկ բանակի խնդիրները կթողներ այդ գործով զբաղվողներին, առավել ևս, որ ինչ վերաբերվում է առաջնային գծին ու մարտական հերթապահությանը, ՊՆ լիարժեք է կատարում:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930