Լրահոս
Օրվա լրահոսը

Քարեն Հիլարդ. «Մարդիկ Հ/Կ-ներին անվանում են գրանտակերներ՝ հաշվի չառնելով՝ ներկա օրենքը խանգարում է նրանց ձեռք բերել սեփական ֆոնդերը»

Սեպտեմբեր 16,2014 13:08

«Հայաստանի քաղաքացիական հասարակությունը հիմնականում զարգացած է, այնուամենայնիվ, ամենամեծ խոչընդոտը ֆինանսական միջոցների պակասն է»,- այսօր՝ սեպտեմբերի 16-ին, «ՔԿՀ կայունության ինդեքս 2013 Հայաստան» կլոր սեղանի ընթացքում հայտարարեց ՔԶՀՀ տնօրեն Քարեն Հիլարդը:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը հրապարակել է ՔՀԿ կայունության ինդեքսի (ՔՀԿԿԻ) 17-րդ հրատարակությունը տարածաշրջանում ակտիվ մեծաքանակ ոչ առեւտրային քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ընդգրկման համար: 17-րդ հրատարակությունն իր մեջ ընդգրկում է քաղաքացիական հասարակության զարգացումները 2013 օրացույցային տարվա ընթացքում:
Քարեն Հիլարդը զավեշտալի է համարում այն հանգամանքը, որ մարդիկ հասարակական կազմակերպություններին անվանում են գրանտակերներ՝ նշելով, որ մարդիկ հաշվի չեն առնում, որ ներկա օրենքը խանգարում է այդ կազմակերպություններին ձեռք բերել սեփական ֆոնդերը. «Հուսով ենք՝ այս տարի Հայաստանի կառավարությունը նոր օրենք կընդունի՝ ապահովելով քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կայունությունը»:

Արդարադատության նախարարի տեղակալ Արտյոմ Գեղամյանը նշեց, որ կայուն քաղաքացիական հասարակությունը իրավական պետության անկյունաքարերից է, քանի որ այն նպաստում է պետության ավելի բաց եւ թափանցիկ գործունեությանը: Նա հավելեց, որ անցկացվել են հանրային քննարկումներ, որոնց արդյունքում լսել են այս խնդրով մտահոգվածների կարծիքները, եւ հետագայում դրանք հաշվի կառնեն հանրապետությունում քաղաքացիական հասարակության աջակցման գործում.
«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից մշակվել եւ շրջանառության մեջ է դրվել Քաղաքացիական հասարակության կազմավորման եւ զարգացման ինստիտուցիոնալ բարեփոխումների հայեցակարգը: Հայեցակարգում բացահայտել ենք քաղաքացիական հասարակության կազմակերպությունների բնականոն գործունեությունը խոչընդոտող մի շարք հանգամանքներ, եւ դրանց տրվել են լուծումներ: Խնդիրները, մասնավորապես վերաբերում են քաղաքացիական հասարակության կազմակերպությունների օրենսդրական դասակարգմանը, կամավորության ինստիտուտի հստակ օրենսդրական սահմանմանը, հասարակական կազմակերպության ֆինանսական կարողությունների ապահովմանը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930