Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ սահմանադրական փոփոխությունների մասին

Սեպտեմբեր 16,2014 12:40

«Ինչպես եղավ, որ այն կուսակցությունները, որոնք կողմ էին սահմանադրական փոփոխություններին, հիմա դեմ են, իսկ իշխող կուսակցությունը կողմ է: Սա բնութագիր է»,- այսօր «Ժառանգություն» կուսակցության նախաձեռնությամբ Սահմանադրական բարեփոխումներին նվիրված խորհրդաժողովի ժամանակ հայտարարեց կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա իր ելույթի սկզբում զգուշացրեց քաղաքական ուժերին, որ իրենից որեւէ մեկը չնեղանա եւ անձնական վիրավորանք չընդունեն իր ելույթը:

Նա ասաց՝ հարց է ծագում՝ նշանակովի նախագահ 7 տարի նշանակելով ուր պիտի հասնենք: Հարց է ծագում՝ ի՞նչ պետք է փոխվի այսօրվա իրականության մեջ, եթե այդ ընթացակարգը եւ քաղաքացու վստահությունը նաեւ զուգահեռաբար չի աճել. «Այսօր ունենք սահմանադրական նորմ, որն ասում է, որ ՀՀ ինքնիշխանությունը անօտարելի է, որքան ես եմ հասկանում այս փոփոխությունը, հիմա նման հարց կարելի է դնել հանրաքվեի, ներկայացնել Հայաստանի ինքնիշխանության հարցը հանրաքվեով: Թայմինգը՝ ժամանակի ընտրությունն էլ կա: Անցած ընտրություններից հետո՝ համարում ենք այն հրաշալի, թե կեղծված, բայց թայմինգը շատ կարեւոր է: Մեզ պետք է վստահություն բերող նման փաստաթղթի ընդունումը ոչ թե այն բանից հետո, որ մեկը ասի՝ ինձնից հետո թեկուզ փոթորիկ, ինձնից հետո ոչինչ չկա, ես վայր եմ դնում մանդատս, որովհետեւ հավատում եմ խորհրդարանական մանրակերտին: Այս վստահությունը պետք է ունենա քաղաքացին, որը մենք կկարողանանք ապահովել: Չանցնի, հետո էլ քննարկենք արտագաղթը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930