Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի նախարար Շտեֆան Դորգերլոհի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-գերմանական համագործակցության հեռանկարները հանրակրթության բնագավառում, ինչպես նաև երկու նախարարությունների միջև ստորագրված համաձայնագրի իրականացման ընթացքը: Հայկական կողմը շահագրգռվածություն է հայտնել Հայաստանում գերմաներեն լեզվի խորացված ուսուցմանն ուղղված ծրագրերի ընդլայնմանը: Կարևորվել են աշակերտների և ուսուցիչների փոխանակման ծրագրերը, որոնք գործում են արդեն երկու տարի:
Առաջարկվել է Երևանում գործող ավագ դպրոցներից մեկի հիմքի վրա ստեղծել գերմանական գիմնազիա՝ գերմաներեն լեզվի խորացված ուսուցմամբ և գերմանագիտական առարկաների դասավանդմամբ:
Նախարար Արմեն Աշոտյանը գերմանական պատվիրակությանը հրավիրել է Երևան՝ հոկտեմբերին մասնակցելու Երևանում կայանալիք «Շախմատը դպրոցում» միջազգային համաժողովին, որը կազմակերպում են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Շախմատի միջազգային ֆեդերացիան: Կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Կարդացեք նաև
Հանդիպմանը մասնակցել է նաև ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանը:
ԿԳՆ մամուլի հաղորդագրություն
Ինձ թվում է մեր կայացած ավագ դպրոցներից մեկը պետք չէ փչացնել գերմանական գիմնազյայով, ավելի լավ կլինի մի առանձին տեղ սարքեք: Ոնց են գալիս կպնում մեր կայացած դպրոցներին ու ուզում են իրենց նման փչացնել: