Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գուրգեն Արսենյանը՝ ոստիկանապետի պնդման մասին. ընդամենը սրամիտ պատասխան է եղել. «Չորրորդ իշխանություն»

Սեպտեմբեր 16,2014 12:07

Հաշվի առնելով հանրային մտահոգության օրակարգը, Քառյակը հանրահավաքում կպահանջի՞ ամբողջական իշխանափոխություն։ Ի պատասխան Գուրգեն Արսենյանն ասաց, թե իր անձնական կարծիքով հանրահավաքներում կարելի է դնել ցանկացած հարց, այդ թվում՝ ամբողջական իշխանափոխության պահանջը, բայց ոչ այս պարագայում։

«Կարծում եմ, որ քաղաքական այն միավորները, ովքեր ձեւավորում են հանրահավաքի այսօրվա օրակարգը, հարցաշարը, այս փուլում դեռ չեն մոտեցել այդ պահանջը դնելու որոշմանը։ Պետք է կոմպրոմիսային տարբերակ ընտրել ցանկացած համագործակցության մեջ, որովհետեւ քաղաքական ուժ կա, որն ավելի զուսպ է, քաղաքական ուժ կա, որը դնում է Սերժ Սարգսյանի իշխանափոխության հարցը… Ուստի, ըստ իս, հանրահավաքի օրակարգը կլինի փոքր-ինչ լոյալ։ Ենթադրում եմ, որ ձեր կողմից հնչեցրած հարցադրումը չի լինի ակտուալը Քառյակի օրակարգում»,- կանխատեսեց Արսենյանը։

Ի դեպ, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության զորքերի ցուցադրական զորավարժություններից հետո, խոսելով Քառյակի կողմից խոստացված «թեժ աշունից», նշել էր, թե «թեժ աշնան» համար կան սառը ցնցուղներ, իսկ երբ ցնցուղը չի օգնում, շատ ավելի «թեժ աշուն» կարող ենք կազմակերպել»: Այս առնչությամբ Գ. Արսենյանն ասաց, թե սա ընդամենը սրամիտ պատասխան է եղել, որը չպետք է դիտարկել որպես սպառնալիք՝ Քառյակի հանրահավաքին ընդառաջ:

Տիգրանուհի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930