Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սոս Գիմիշյան. «Քառյակը ինչ-որ չափով զբաղեցնում է ընդդիմության տեղը՝ չլինելով ընդդիմություն». «Հայոց աշխարհ»

Սեպտեմբեր 16,2014 12:01

Արտախորհրդարանական «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ ՍՈՍ ԳԻՄԻՇՅԱՆԸ նկատեց, թե այսօր «քառյակի» եւ արտախորհրդարանական ուժերի միջեւ չկա միասնականություն, ուր մնաց, որ խոսք լինի համախմբման մասին: Ավելին՝ «Հայ ազգային կոնգրես» դաշինքի պառակտումից հետո այսօր իրենք չեն էլ պատկերացնում, ինչպե՞ս կարելի է նույն մարդկանց հետ նույն «գետը» մտնել: «Հիշելով ոմանց գործելակերպը, մարդկային որակները չի կարող լինել համագործակցություն»,- ակնարկելով նախկին ՀՀՇ-ին՝ Գիմիշյանը նաեւ հավելեց. «Կուզենայի որ բարոյականություն լինի քաղաքականության մեջ, ոչ թե քաղաքականությունը անբարոյականություն համարեին: Անբարոյական քաղաքականությունը չի կարող լավ արդյունքներ տալ»:

«Քառյակի» հանդեպ արտախորհրդարանականների հոռետեսությունը ունի կոնկրետ պատճառներ, ինչը Գիմիշյանը մեկնաբանեց հետեւյալ կերպ. չորս ուժերը տարբեր ժամանակներում ստացել են հասարակության վստահության քվեն, եղել իշխանության ղեկին ու սպառել այդ վստահությունը. «Նախկինում լինելով իշխանություն՝ նույն ՀԱԿ դարձած ՀՀՇ-ն բազմաթիվ հանցագործություններ է կատարել», ժողովուրդը նաեւ ականատես է եղել թե’ ՀԱԿ-ի, թե’ ԲՀԿ-ի ու մյուսների մանդատակռվին, անձնական խնդիրների լուծմանը:

«Հիշենք, թե ինչ արեց «Ժառանգությունը». նախագահական ընտրություններում ստացավ ժողովրդի լուրջ քվեն, բայց անկարող եղավ գոնե բանակցությունների միջոցով կես քայլ առաջ տանել երկիրը, մեկ-երկու խնդիր լուծել երկրում: Սրանք հպարտանալու քիչ բան ունեն: Չեմ կարծում, որ ժողովուրդը շատ շուտ մոռանա այդ ամենը: Դժվար է մեր ժողովրդին անվերջ խաբելը»:

Իսկ այսօր էլ հիշյալ կուսակցությունների գործողությունների սնանկությունը առավել պարզորոշ երեւում է «քառյակի» շրջանակներում: Հետեւելով այս միավորի քայլերին՝ տպավորություն ես ստանում, թե նրանցից ամեն մեկը զբաղված է ժամավաճառությամբ: Հարց է ծագում՝ քառյակի նման պահվածքը հասարակության աչքում առհասարակ չի՞ հեղինակազրկում ընդդիմություն ասվածը՝ դրանով իսկ վտանգելով քաղաքական ընդդիմության ձեւավորմանը:

«Իհարկե, մտահոգիչ է այդ հանգամանքը, քանի որ քառյակը ինչ-որ չափով զբաղեցնում է ընդդիմության տեղը՝ չլինելով ընդդիմություն: Իրենք էլ իրենց չեն կարողանում ընդդիմություն կոչել, այլ անվանում են ոչ իշխանական ուժեր, իսկ դրանով ամեն ինչ ասված է: Այո, քառյակը ընդդիմություն չէ»:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930