Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում զանգվածային անկարգություններ հրահրելու կարիք չկա. «Չորրորդ իշխանություն»

Սեպտեմբեր 16,2014 11:44

Անդրադառնանք ոստիկանության խոստացած «սառը ցնցուղին»։ Տեսականորեն Վլադիմիր Գասպարյանն, իհարկե, իրավացի է. եթե ինչ-ինչ դավադիր ուժեր զանգվածային անկարգություններ հրահրեն եւ փորձեն տապալել օրինական իշխանություններին, ոստիկանությունը պիտի կտրուկ քայլերի դիմի։ Բայց ուշադրություն դարձրեք՝ այդ հիպոթետիկ վիճակը ոչ մի կապ չունի ներկայումս Հայաստանում տիրող վիճակի հետ։
Նախ՝ առաջիկայում հանրահավաք են կազմակերպելու ոչ թե «ինչ-ինչ դավադիր ուժեր», այլ օրինական դաշտում գործող քաղաքական կուսակցություններ, որոնք, ի դեպ, խորհրդարանական վերջին ընտրությունների ժամանակ ավելի շատ գումարային ձայներ են ստացել, քան իշխող ՀՀԿ-ն։

Երկրորդ՝ Հայաստանում զանգվածային անկարգություններ հրահրելու կարիք չկա. առանց այն էլ բնակչության առնվազն 80 տոկոսն այնքան կատաղած է այս իշխանությունների վրա, որ ցանկացած պահի իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից։
Եվ երրորդ՝ իշխանությունների լեգիտիմության հարցում, մեղմ ասած, լրջագույն կասկածներ կան։ Ընդ որում, ոստիկանապետն ամենալավը գիտի դրա մասին։ Նախ՝ որովհետեւ ընտրությունների հիմնական կազմակերպիչը ոստիկանությունն է, երկրորդ՝ որովհետեւ հիմնական կեղծիքներն իրականացվում են ոստիկանության ներկայացրած ցուցակների միջոցով, երրորդ՝ որովհետեւ ցանկության դեպքում ոստիկանությունը կարող էր կանխել, ասենք, ընտրակաշառք բաժանելը, «կարուսելները» եւ այլն, բայց չի արել:

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930