Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյան. «Բանակում ինքնասպանության դեպքերը հասել են նվազագույնի» (Տեսանյութ) 

Սեպտեմբեր 16,2014 11:31

«Մենք լուրջ ուշադրություն ենք դարձնում սահմանների պաշտպանությանը: Եվ Արցախում և Հայաստանում ստեղծել ենք համապատասխան պաշտպանական միջավայր, հակառակորդի դիվերսիաների դեմ պայքարի համակարգ ենք ստեղծել»,- այսօր Երեւանի պետական համալսարանում ուսանողների եւ դասախոսների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը`հավելելով, որ բոլոր դիվերսիոն գործողությունները հասել են մինչև այդ ինժեներական սարքավորումները և կանգ են առել, չեն կարողացել առաջ գնալ:

«Հարց է ծագում, թե ինչպե՞ս է ստացվում, որ մարդիկ սահմանը հատում են»,- ասաց նախարարն`ինքն էլ պատասխանելով. «Մեր լեռնային պայմանները թույլ չեն տալիս ամբողջությամբ յուրաքանչյուր մետրը փակել: Որոշ տեղերում կան բաց տարածքներ, այդ տեղերում կան համապատասխան նշաններ, բայց բնակիչները դրանց ուշադրություն չեն դարձնում»:

Seyran_Ohanyan-5

Նախարարն ասաց նաեւ, որ փորձը ցույց է տալիս, որ սահմանը հատած մարդկանց մեծ մասը հոգեկան շեղումներ ունեցող մարդիկ են: «Հակառակորդը չի կարողանում հանգիստ նստել, հակառակորդը որդեգրել է քաղաքականություն` բանակցային գործընթացին զուգահեռ, որ լարվածություն ստեղծի: Բայց դա հակառակորդին չի հաջողվել: Այս ամբողջ գործընթացի ընթացքում ստեղծել ենք պայմաններ, որ այլևս Հայաստանի և Արցախի հետ պարտադրելու պայմանով խոսելն անհնար է: Երկրորդ անգամ պարտադրված վիճակում մենք չենք ուզում հայտնվել: Արցախի ինքնորոշմանն այլընտրանք չկա: Այն հաղթանակները, որոնք մենք տարել ենք Արցախյան գոյամարտի ժամանակ, անկասկած այսօր բազմապատկվում են»:

Նախարար Սեյրան Օհանյանը նաեւ դրական գնահատեց օգոստոս ամսվա ընթացքում հակառակորդի դիվերսիոն գործողություններից զոհված հերոս տղաներից շատերի ծնողների պահվածքը:

Այլ մանրամասները`տեսանյութում

Սեյրան Օհանյանն ասաց նաեւ, որ բանակում ինքնասպանության դեպքերը հասել են նվազագույնի: Անցած մեկ տարվա ընթացքում ինքնասպանության միայն մեկ դեպք է գրանցվել:

Նախարարը նկատեց նաեւ, որ ՀՀ ԶՈՒ զարգացման մեջ 2014-15 թվականներն առանձնահատուկ տարիներ են. «Մենք սկսում ենք մեր պատմության մեջ երկրորդ պաշտպանական ուժի վերանայումը: Մենք այսօր ուշադրություն ենք դարձնում ղեկավարվող առաջադրանքի միջոցով սկզբունքի ձևավորմանը: Վերջին տարիներին մարտական հերթապահության առաջին գծում մեր կրտսեր հրամանատարները կարողանում են իրենց առջև դրված խնդիրներն իրականացնել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930