Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արամ Թամազյանը՝ քննչական կոմիտեի մասին. «Ճիշտ է, նոր կառույց է, սակայն հենքը բավականին հին է». «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 16,2014 11:22
aram tamazyan

Օրերս Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել են ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի տեղակալները։ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակվել Արամ Թամազյանը, որը մեկ այլ հրամանագրով, իր դիմումի համաձայն, ազատվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից։

– Կարելի՞ է ասել, որ Դուք նախընտրում եք աշխատել Աղվան Հովսեփյանի հետ, քանի որ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ դժվար է աշխատելը։ Համենայն դեպս՝ այդպես են ասում նրա հետ աշխատողները։

– Այդպիսի խնդիր չի եղել։ Աշխատանքային հարաբերությունները լրիվ նորմալ են, չնայած գիտեք՝ տարիքային տարբերությունը մեծ է, Հովսեփյանի հետ մենք հասակակիցներ ենք, իսկ Կոստանյանի հետ զգալի տարիքային տարբերություն կա։ Այս տարիքային տարբերությունն ինչ-որ տեղ չգիտեմ դուք ինչպես կգնահատեք, բայց աշխատանքային որեւէ լուրջ խնդիր չի եղել, մեր աշխատանքային հարաբերությունները եղել են բավականին առողջ եւ արդյունավետ։ Ես այնտեղ սպասարկել եմ մեղադրանքի պաշտպանության ոլորտը ու այդ ոլորտում արդեն զգալի դրական տեղաշարժեր նկատվել են, այս մեկ տարվա ընթացքում։ Չհաշված այլ ոլորտները՝ պետական շահերի պաշտպանություն ու այլն։

– Դատախազությունն արդեն կայացած համակարգ է, իսկ Քննչական կոմիտեն նորաստեղծ մի մարմին է, եւ դեռեւս հստակ չէ, թե այն ինչ գործունեություն է ծավալելու։ Կարելի է ասել՝ Դուք կայացած կառույցից գնում եք անորոշ մի տեղ։

– Ես ձեզ մի բան ասեմ, առաջին հայացքից է թվում, թե շատ նոր կառույց է, որովհետեւ նորը հարաբերական է, այնքանով, որքանով այդ մարմինները ձեւավորվել են Պաշտպանության նախարարության եւ ոստիկանության քննչական ապարատի հենքի վրա։ Ճիշտ է, նոր կառույց է, սակայն հենքը բավականին հին է, այնպես որ կազմակերպչական բնույթի զգալի անելիքներ կան։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930