Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Արզնիում տեղի ունեցած ոստիկանական զորավարժությունից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին ու խոսելով ընդդիմադիրների խոստացած թեժ աշնան մասին, ասել էր, որ թեժ աշնան համար կան սառը ցնցուղներ, իսկ եթե դրանք չօգնեն, կկարողանան կազմակերպել ավելի թեժ աշուն։
Իշխանական թեւի ներկայացուցիչներից ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը խոսելով ոստիկանապետի այդ հայտարարության մասին, ասաց, որ դա ընդամենը կարգուկանոնի հարց է լուծում. «Ընդամենը կարգուկանոնով ու օրենքով նախատեսված քայլերի մասին է խոսքը, այդ թվում եւ հանրահավաքները, ցույցերը։ Ընդդիմադիրներին կամ հասարակությանը վախեցնելու խնդիր, կարծում եմ, չկա»,- հայտարարեց Ալեքսանյանը։
Հարցին, թե իշխանությունները աշնան ընթացքում սպասվող գործընթացների շուրջ մտավախություննե՞ր ունեն, որ հայտարարություններով պատրաստվում են դրանց, ՀՀԿ-ականը հակադարձեց. «Ոչ մի մտավախություն էլ չունենք, կարծում եմ ամեն ինչ կլինի օրենքի շրջանակներում ու շատ հանդարտ»։
Մկրտիչ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև