Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը տեղյակ չէ, թե Սուրիկ Խաչատրյանին մարզպետի պաշտոնում նշանակելու համար քանի մարդ է ստորագրել: «Չգիտեմ, ես տեղյակ չեմ, այդ ստորագրություններին ես չեմ առնչվել, ինքս չեմ նախաձեռնել, մենք ընդամենը համայնքապետերով ենք նամակ ուղարկել, իսկ ստորագրահավաքի հետ ես առնչություն չունեմ, չգիտեմ: Բայց որ բնակչության ճնշող մեծամասնությունը ուզում է նրա վերադարձը, ցանկանում են, որ նա նշանակվի Սյունիքի մարզպետի պաշտոնում, ես միանշանակ համոզված եմ»,-ասաց Գորիսի քաղաքապետը:
Նա նշեց, թե տեղյակ չէ ստորագրությունները որտեղ են հավաքում, ինչ են անում, բայց վստահեցրեց, որ հաստատ ստորագրություն չեն կեղծում: Վաչագան Ադունցն ասաց, որ ՀՀԿ կառույցի ղեկավարը Սյունիքում Սուրիկ Խաչատրյանն է, բայց նա այժմ գտնվում է Երեւանում եւ տեղյակ էլ չէ կազմակերպված ստորագրահավաքի մասին, ոչ էլ անձամբ է նախաձեռնել:
Նյութի մանրամասները կարդացեք news.am -ի կայքում
Վախի ու քծնանքի արանքում:
վախ չկա, վստահեցնում եմ բոլորիդ, որ Սուրիկ Խաչատրյանին չուզողները ուղղակի այն մարդիկ են, ովքեր նրան թիկունքից խփել են, կերել, ուրացել են ու հիմա դողում են իրենց սպասվելիքից: Ոչ ոք նրա նման մարզ ղեկավարել չի կարող, նա ուղնուծուծով ճանաչում է Սյունիքը, նույնիսկ հողի բաղադրությունը: Հարգելի լրագրողներ, օբյեկտիվ եղեք: