«Ի պաշտպանություն Լեւոն Հայրապետյանի» քաղաքացիական նախաձեռնության անդամ, ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, մեկնաբանելով խարդախություն կատարելու մասին նոր մեղադրանքը, որը առաջադրվել է Լետն Հայրապետյանին, նշեց, որ այդ մեղադրանքին եւս չի հավատում, ու իրենք խնդիրը դեռ քննարկելու են նախաձեռնության կողմից հրավիրված քննարկման ժամանակ։
Դիտարկմանը, որ Սերժ Սարգսյան – Վլադիմիր Պուտին հանդիպումից հետո Հայրապետյանին եւս մեկ մեղադրանք առաջադրվեց, ու փաստորեն Սարգսյանի ջանքերը միայն բացասական ազդեցություն ունեցան գործի վրա, նախկին փոխնախարարն արձագանքեց. «Դե, փաստորեն էդպես է, բայց ես չեմ կարծում, որ խնդիրը պետք է քննարկենք երկու նախագահների հարաբերությունների դաշտում, մենք քննարկում ենք խնդիրը իրավական դաշտում»։
Նա եւս մեկ անգամ կրկնեց, որ Լեւոն Հայրապետյանի կալանավորումը քաղաքական հարց չէ, ուստի խնդիրը պետք է լուծել ու քննարկել բացառապես իրավական դաշտում։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում