Լրահոս
Օրվա լրահոսը

«Նաիվությունից» անդին է, երբ ոմանք շարունակում են «ուղեղներ լվանալ»՝ պնդելով, որ Ռուսաստանն է «Հայաստանի անվտանգության երաշխավորը». «Հրապարակ»

Սեպտեմբեր 16,2014 10:56

Զարմացնում է, որ մեզանում ոմանք գտնում են, թե «ավելի լավ է Ադրբեջանը ռուսական զենք ունենա, քան ամերիկյան կամ եվրոպական»։ Ի՞նչ տարբերություն, երկու դեպքում էլ այդ զենք-զինամթերքը գնվում է մեր դեմ օգտագործելու համար։ «52»-ն «ապարանջան» չէ, Իլհամ Ալիեւը դրանով հետաքրքրված չէ հանուն Մեհրիբանի քմահաճույքների։
Իսկ մտածել, որ Ռուսաստանը «թույլ չի տա» այն օգտագործել Արցախի եւ Հայաստանի դեմ հավանական պատերազմում, պարզապես մանկամտություն է։

Ինչպես որ «նաիվությունից» անդին է, երբ ոմանք շարունակում են «ուղեղներ լվանալ»՝ պնդելով, որ Ռուսաստանն է «Հայաստանի անվտանգության երաշխավորը»։ Ինչպե՞ս։ Ադրբեջանին զենք վաճառելն ու վերջին «էստի համեցեքը» մի կողմ թողած, որքան որ դա հնարավոր է, մի պահ պատկերացնենք, որ «X ժամը վրա է հասել, Բաքուն պատերազմ է սկսել»։

Ինչպե՞ս է «անվտանգության երաշխավորի դերը» կատարելու Ռուսաստանը։ Ադրբեջանի թիկունքում «երկրորդ ճակա՞տ է բացելու», թե՞ «վրացական միջանցք»։ Այս հարցի պատասխանն ունե՞ն մարդիկ, որ, ի հակակշիռ Հայաստանի եւ Արցախի պաշտպանական գերատեսչությունների, որ արդարացիորեն մեր անվտանգության միակ երաշխավոր անվանում են Հայկական զինուժը, շարունակում են այստեղ-այնտեղ խոսել հուլիս-օգոստոս լարվածության թուլացման մեջ Ռուսաստանի «բացառիկ դերակատարության» մասին։ Դրանից, անկեղծ ասած, «վատ հոտ է փչում»:

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930