Մենք գիտենք, թե վերջին մեկ տասնամյակում ինչ որակ ունեն երեւանյան կառույցները։ Ահավասիկ, արձանների հայացքների ներքո նիրհող Հյուսիսային պողոտան՝ այժմ քանդված, ավերված եւ նստվածք տվող շենքերով։ Մի խոսքով, շատ չի անցել մեծանուն լոռեցու արձանի եւ պատվանդանի վերանորոգման օրվանից։ Եվ ահա, պատվանդանը հայտնվել է նույն Հյուսիսային պողոտայի վիճակին։ Պատվանդանի սալիկներն ամենայն հայոց բանաստեղծի ոտքերի տակից սկսել են թափվել։ Կարծում ենք՝ շատ շուտով մենք ականատես կլինենք սալիկների համատարած փլուզմանը։
Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում