Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Միջազգային հանրությունը փորձում է Սերժ Սարգսյանին. «Ա1+» (տեսանյութ)

Սեպտեմբեր 16,2014 10:14

Հոկտեմբերի 10-ը խորհրդանշական է մեր քաղաքական պատմության մեջ` կարծում է քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը` անդրադարձ կատարելով 2009թ. այդ օրը Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրություններին եւ այս տարի դարձյալ նույն օրը Մինսկում կայանալիք Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին նախատեսվող ՀՀ անդամակցությանը:

Ըստ նրա, 2009թ. ստորագրելով արձանագրությունները` ՀՀ-ն ձգտում էր դուրս գալ ռուսական ազդեցությունից ու բացելով հայ-թուրքական սահմանը` կապվել ԵՄ-ին: ՄՄ-ին անդամակցումը հակառակ գործընթացն է բերում. «Հոկտեմբերի 10-ը մի քանի տարվա կտրվածքով ձեռք է բերում 180 աստիճան հակադիր նշանակություն` ռուսական ազդեցության տակից դուրս գալը եւ նրա ազդեցության ներքո հայտնվելը»:
Պարոն Բադալյանը միայն այս երկու պատմական ակնարկով չի սահմանափակվում. 1921թ. հոկտեմբերի 13-ին էլ ստորագրվեց Կարսի հայ-թուրքական պայմանագիրը, որով ուրվագծվեցին այժմյան ՀՀ սահմանները:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930