Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանն անթաքույց քննադատել է լրագրողի հանդեպ ԱԺ աշխատակցի պահվածքը

Սեպտեմբեր 15,2014 23:30

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը վստահեցնում է, որ ԱԺ նախագահն արձագանքել ու քննադատել է շաբաթներ առաջ ԱԺ անվտանգության պետի ու լրագրողի միջեւ տեղի ունեցած քաշքշուկին:

Պարոն Ալեքսանյանը դեռ խուսափում է ԱԺ աշխատակցի արարքը որակել բռնություն լրագրողի հանդեպ:«Չգիտեմ՝ ինչ է եղել, ոնց է եղել, բայց տգեղ երեւույթ է: Մանրամասներին տեղյակ չեմ: Բայց որ ԱԺ նախագահն արձագանքել է,դատապարտել է,  դա գիտեմ»,- մեզ հետ զրույցում ասաց պատգամավորը:

Մեր հարցին, ինչո՞ւ է թաքուն, ներքին կարգով  դատապարտել, պարոն Ալեքսանյանն ասաց. «Կարող է հրապարակային արձագանքը հետո լինի, բայց արձագանքել է:

Մանրամասները  պետք է ուսումնասիրվի, որ օբյեկտիվ գնահատական տրվի: Հիմա դժվարանում եմ ասել՝ ով ում վրա է հարձակվել, բայց դրան գնահատականը կտրվի:  Դեռ պետք է, բա որ հաստատվի մեղավոր չի եղել, չէ՞ որ կա անմեղության կանխավարկած»:

ՀՀԿ խմբակցության  պատգամավոր Կարինե Աճեմյանն էլ ասաց, որ դեռ քննություն է կատարվում, հանգամանքները պարզելու համար. «Ամեն ինչ պետք է անենք, որ մեր հասարակությունում բռնությունը բացառվի, բայց հատկապես լրագրողների հանդեպ, որ նրանք իրենց պարտականությունը կատարելիս երբեւէ որեւէ խոչընդոտի չհանդիպեն»:

Մեր հարցին, ինչո՞ւ ԱԺ նախագահը չարձագանքեց հրապարակային, նա ասաց. «Երեւի թե ԱԺ նախագահը պետք է որոշի, երբ ու ինչին արձագանքի»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930